Այսօր՝ 13 սեպտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սպասված ու կարևոր․ «Հանքագործ և մետալուրգ» հանդեսի վերահրատարակումը մասնագետների գնահատմամբ

Գրեթե տասը տարվա դադարից հետո լույս է տեսել   «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը։ Գերակա համարվող հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտական  հանդեսի վերահրատարակումը  փորձագետների գնահատմամբ պահանջված էր։ Վերահրատարկված առաջին հանդեսում ամփոփված են ոլորտի ներկայի ու ապագայի նկատմամբ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի, ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև գիտության ու կրթության ոլորտի ճանաչված մասնագետների տեսակետներն ու գնահատականները, ոլորտի արդի զարգացումներին առնչվող թեմաներ։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը  կարևորում է հանդեսի վերահրատարակումը։  Հիշում է՝  հիմնադիրը ԶՊՄԿ երջանկահիշատակ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ու նախկին գլխավոր ինժեներ Բորիկ Մկրտչյանն էին։ Այն հրատարակվել է  2008–ից մինչև 2016թ։  «Թղթային տարբերակը կարևոր է նրանով, որ սեղանի նյութ է, որը հնարավորություն ունի թերթել ցանակացած մարդ»։ Բացի այդ,  շատ կարևոր է Հայաստանի հանքերի և ընդհանրապես լեռնամետալուրգիական ոլորտի ճանաչման, խնդիրների բարձրաձայնման ու  զանազան ապատեղեկատվական նյութերին դիմագրավելու տեսանկյունից։

«Ինքս հանդեսում մեր ոլորտի որոշակի խնդիրներին վերաբերող հոդված ունեմ և կարծում եմ, որ այն պետք է լինի ոչ թե գիտական, այլ՝ ավելի շատ հանրամատչելի,   բարձրացնի և բարձրաձայնի ոլորտին վերաբերող ավելի ընդհանրական հարցեր։ Դրական կարծիք ունեմ՝ բառիս բուն իմաստով, ու սիրով կօժանդակեմ այս հանդեսը հրատակարելու և աշխատանքը հետագայում շարունակելու գործին»։

Մոտ տասը տարվա դադարից հետո վերահտարաակված հանդեսը կարևորում է նաև ԶՊՄԿ հանրային կապերի գծով նախկին պատասխանատու, հարազատ ձեռնարկության պատմությանն ու կոլեկտիվին նվիրված մի շարք գրքերի հեղինակ Սոս Դավթյանը։

Նա ևս ողջունում է հանդեսի լույսընծայումը և անհամբեր սպասում է հետագա համարներին տրամադրել իր կուտակած հարուստ կենսափորձն ու հետաքրքիր հիշողությունները ԶՊՄԿ-ի ու նրա բազմահազարանոց կոլեկտիվի մասին։

«Տասը տարի մենք կորցրել ենք ոլորտի տարեգրության լավագույն վավերագրողներից մեկին։  Հիշում եմ  ինչ ջանասիրությամբ էին նյութերը հավաքվում, մասնագիտական բարձր պատասխանատվությամբ մշակվում և դառնում վավերագրություն։ Դադարը ճիշտ չէր, մանավանդ, որ կայացած ամսագիր էր»։

Մասնագիտական ամսագրի վերահրատարակումը կարևորում է նաև ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Ընդգծում է՝ ելնելով  ամսագրի մասին տարբեր մասնագիտական  կարծիքներից,  կարելի է վստահաբար ասել, որ վերահրատարակումը անհրաժեշտ ու սպասված էր։ Ոլորտը դրա կարիքն ուներ և ունի։  Արմեն Ստեփանյանը նկատում է՝  նախ կամբողջացվեն ոլորտի նորությունները, կունենանք հանքավայրերի մասին այսպես ասած, կենդանի-անմիջական տեղեկատվություն։ Միևնույն ժամանակ նա առաջարկում է ներկայացնել ոլորտի մարդկանց, նրանց մոտեցումներն ու նպատակները՝ կապված ոլորտի դերի ու առանձնահատկությունների հետ։ Լրագրային տարբեր ժանրերի միջոցով ներկայացնել արդյունահանող ու վերամշակող կոլեկտիվներին, որպեսզի մարդիկ ճիշտ ընկալեն՝ հանքարդյունաբերությունը միայն հանքաքար հանելն ու վերամշակելը չէ։ 

Մասնագիտական հոդվածներով հանրության վերաբերմունքը կփոխվի ոլորտի նկատմամբ՝ կարծում է Արմեն  Ստեփանյանը։

«Եվս մեկ լրացուցիչ հարթակ է, որտեղ կարելի է քննարկել ոլորտին ուղղակի կամ անուղղակի վերաբերող հարցերը։ Որքանով լայն լսարան կունենա, չեմ կարող ասել, բայց  որ  կարող է միայն օգտակար լինել, վստահ եմ։ Ակնհայտ է, որ մեր ոլորտը դեմոնիզացված է, ուստի յուրաքանչյուր հարթակ պետք է օգտագործել շատ միֆերի վրա լույս սփռելու համար»,– եզրափակում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը։

«Հանքագործ և մետալուրգ» հանդեսի հատուկ թողարկման պատասխանատու խմբագիր Վոլոդյա Կիրակոսյանի խոսքով՝ Զանգվածային լրատվության գործիքները ժամանակի,  հանրային  պահանջարկով և տեղեկատվական տեխնոլոգիների զարգացմանը համահունչ փոփոխություններ են կրում տպագիր մամուլը հետզհետե դիրքերը զիջում է։ Սակայն ամսագրային ձևաչափը   շարունակում է մնալ, որպես տպագիր վավերագրություն, հանրագիտարան, որը նաև ազգային արխիվներում կդառնա պատմություն։ Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը վերահրատարակելու անհրաժեշտությունը, առավել ևս, որ այն համաչափ պարբերականությամբ հասնում է հասցեատիրոջը, որը մեր դեպքում ՀՀ կառավարությունն է՝ հանձինս լիազոր մարմինների, Ազգային ժողովն է՝ ի դեմս համապատասխան հանձնաժողովների, տեղական ինքնակառավարման մարմինները, գիտակրթական հաստատություններն են, հասարակական հեղինակավոր կազմակերպությունները և, իհարկե, հանրությունը, մասնավորապես հանրային լսումների նախապատրաստվելիս։ «Մեդիա դաշտում էլեկտրոնային լրատվամիջոցները լուծում են օպերատիվ լրատվության խնդիրը և միությունն այս առումով ապահովված է։ Սակայն գործող  300-ից ավել լրատվական կայքերի մեջ, միշտ չէ որ մենք կարող ենք գտնել մեր թիրախային լսարանը և տեղ հասցնել ասելիքը»,– կարծում է ՎԿիրակոսյանը։  «Իմ տեսածն ու զգացածը շատ դեպքերում վերածվել է լրագրողական նյութերի, որոնց հերոսներին (ցավոք, նրանցից շատերն այլևս մեզ հետ չեն) այսօր հուզմունքով եմ վերհիշում։ Եվ անկեղծորեն ուրախ եմ, որ զրուցել եմ ոլորտի երախտավորներ Ֆրունզե Պետրոսյանի, Սաբիր Ստեփանյանի, Պետրոս Ալոյանի, Մաքսիմ Հակոբյանի, Բորիկ Մկրտչյանի ու էլի շատ-շատերի և նրանց գործը երախտագիտորեն շարունակող ներկա սերնդի ղեկավարների ու մասնագետների, արտադրության առաջավորների հետ։ Նրանք, իրոք, անմահացել են իրենց գործով և դա վավերացվել-հանրայնացվել է «Հանքագործ և մետալուրգ» հանդեսում»– արձանագրում է Կիրակոսյանը։

Իսկ «Տնտեսական լրագրողների ակումբը» բարի երթ է մաղթում երկրի տնտեսության հիմնարար ճյուղերից մեկի գործունեությունը լուսաբանող «Հանքագործ և մետալուրգ» հանդեսին՝ որպես լրատվական դաշտում վստահելի գործընկերոջ։

Fastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավոր Սփյուռքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու լուրջ ներուժ ունի. Կարապետյան Լուկաշենկոն որոշել է վերջնականապես փչացնել հայ-բելառուսական հարաբերությունները Ընդդիմությունը մեղմացրե՞լ է հռետորաբանությունը Փաշինյան-Բլինքեն. ի՞նչ են պարտադրում ՀՀ իշխանություններին Արևային էներգիան կարող է դառնալ Բրազիլիայի տնտեսական աճի շարժիչներից մեկը Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը Փոթորիկ մի բաժակ ջրում կամ հեքիաթ` պետությանը հասցված վնասի մասին. Past.am Նոր ձևաչափերը և հասարակությունը կդառնան գործընկերներ. Վահե Հովհաննիսյան Երևանում 2024-2025թթ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի․ քաղաքապետարան (տեսանյութ) «Չելսիի» կիսապաշտպանին զրկել են վարորդական իրավունքից Նոր որոշում. Ոստիկանության կրթահամալիրն ու ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն 34 պետություն արդեն ԲՐԻԿՍ-ին միանալու ցանկություն է հայտնել. Պուտին Կհամաֆինանսավորվի Կիրանցի և հարակից գյուղերի գազիֆիկացման ծրագիրը. որոշումը կայացվել է այսօրվա նիստում Լուսառատի դպրոցի մոտ դանակաhարություն է եղել․ ինչ է հայտնի «Երբ իմացա, որ հայր եմ դառնալու, ինձ համար սթրես էր». Սոս Ջանիբեկյան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանը կանգնած է կրիտիկական խաչմերուկում, ԱՄՆ-ն կարող է բացառիկ և որոշիչ դերակատարում ունենալ. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ֆուտբոլիստ լինելն այնքան էլ հաճելի չէ, որքան շատերն են կարծում. Պիկե Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ Աշխարհում մարդկանց մոտ թռչնագրիպի դեպքերի թիվը գերազանցել է 2023 թվականի ցուցանիշները Իրանի խորհրդարանը կոչ է արել առաջնահերթ ուշադրություն դարձնել հարեւան երկրների հետ հարաբերություններին Ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն կունենա Արևմտամետները պատրաստվում են ստորագրահավաքի Հայաստանում ծանր հանցագործությունների թիվն աճել է Փաշինյանը սկսել է դժգոհել Արևմուտքից Եռակողմ հայտարարությունը սպառնում է նոր փորձաքար դառնալ հայ-ռուսական հարաբերություններում Երևանցիներին տրված մեր խոստումներն անշեղորեն իրականացնում ենք. Տիգրան Ավինյան Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք. Իվետա Տոնոյան ԶՊՄԿ-ն երբևէ պատժամիջոցների տակ չի եղել Վարչախումբը մտադիր է սահուն կերպով փակել ատոմակայանը․ Արմեն Մանվելյան Բրիտանացին տարեկան 1270 դոլար է վաստակում արևային մարտկոցների շնորհիվ. ինչպե՞ս է նա հասել դրան Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ» Տարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ» Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ» «ՀայաՔվե» նախաձեռնության հովհանավորությամբ մեկնարկել է Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ հոսքի ընդունելությունը. Չալաբյան Նույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ» Կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքն՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը. Արշակ Կարապետյան «Իրավական առումով Արցախի հարցը փակված չէ, կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նա միջազգային հարթակներում». «Փաստ»