Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ ՊեսկովԱրամ Ա֊ն մասնակցել են Հռոմի պապի վերջին հրաժեշտին և հուղարկավորությանը Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներինԱյսօր լրացավ վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան երրորդ տարելիցը«Մտածում էի, որ հեռվում խաղաղությունս կգտնեմ, բայց չգտա մինչև վերադառնալս». Մարջան ԱվետիսյանՁերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը Զելենսկին Հռոմում Թրամփից հետո հանդիպել է նաև Մակրոնի հետ Գերասիմովը Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից լիակատար ազատագրելու մասինՀզոր պայթյուն Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում «Նույն ցեղասպան հրեշների ժառանգները նոր արյունալի արշավ են սկսել Արցախում եւ Հայաստանում». Ավետիք ՉալաբյանՄենք հնարավորություն ունենք նվաճելու երեք տիտղոս, և դա մեր նպատակն է․ Ֆլիկ Այսօր էլ «Նեմեuիuը» շարունակվում է. Չալաբյան Ներքին Խոտանան գյուղը եւս ունեցավ իր նոր վարչական շենքը Արդյունաբերության ծավալը 20 %-ով նվազել է. Հրայր Կամենդատյան«Նեմեսիս» գործողությունից ավելի քան 100 տարի անց նրա խորհուրդն ավելի քան արդիական է. Չալաբյան Մհեր Ավետիսյանը խնդրանքով դիմել է հասարակությանը «Հայաքվեն» ոգեկոչման արարողություն է իրականացնում Նեմեսիսի արձանի մոտ․ ՈւՂԻՂ
Քաղաքականություն

Գրաքննությունը Հանրային ռադիոյում սաստկանալու է

Հանրային ռադիոյի շուրջ զարգացումները դեռ երկար հանգիստ չեն թողնելու հանրային կյանքը։ Հիշեցնենք, օրերս Հանրային հեռարձակողի խորհուրդը երկրորդ փորձից ռադիոյի տնօրեն ընտրեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, վերջին 28 տարում արտերկրում բնակվող և ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանին, իսկ վերջին վեց տարում ռադիոյի տնօրեն աշխատած Գարեգին Խումարյանից ազատվեցին։ Պատճառը, ինչպես և պարզ էր ի սկզբանե գրաքննությունն էր, որ վարչախումբը փորձում էր ներդնել հանրային ռադիոյում։

Գարեգին Խումարյանը հայտարարել էր, թե 2021 թ. խորհուրդն «անպարկեշտ առաջարկություն» է արել՝ գրաքննության մասին․ Խորհուրդը նախօրեին հրապարակել է իր իսկ նամակը՝ ուղղված հանրային ռադիոյի արդեն նախկին տնօրենին։ Նույնիսկ իրենց կյանքում գրաքննության բազմաթիվ դեպքեր տեսած մասնագետների համար այդ նամակի գոյությունն ու բովանդակությունը կարելի է շոկ համարել։

Սևով սպիտակի վրա՝ Արա Շիրինյանը Գարեգին Խումարյանից պահանջում էր հրաժարվել օբյեկտիվ լրատվությունից, ազատվել անհնազանդ կադրերից։ Խորհուրդն, օրինակ, պնդել է սահմանամերձ բնակավայրերից լրագրողների նյութերը խուճապի և անկառավարելիության տրամադրություններ են ստեղծում, ընդ որում, եթե անգամ դրանք օբյեկտիվ են։

Նյութերն, ըստ կարգավորող մարմնի, արհեստականորեն սրել են ներքաղաքական իրավիճակը, խաթարել հասարակական կայունությունն ու թուլացրել սահմանամերձ բնակչության պաշտպանունակությունը։

Այժմ հանրային ռադիոն նոր տնօրեն ունի. վստահաբար կարելի է ասել, որ գրաքննության նոր ալիք է բարձրանալու, անհնազանդ լրագրողներին և աշխատակիցներին ազատելու են, իսկ հանրային ռադիոն վերածելու են հանրային հեռուստատեսության կրկնօրինակի, որտեղ վաղուց այլևս օբյեկտիվ լրատվության նշույլ գոյություն չունի։

Սերինե Գալոյան