Այսօր՝ 26 օգոստոսի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Հունիսի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Հովհաննես Կարապետի եւ Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաեւ Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրն է:

Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր Աթոռից Ս. Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Սրբազան մասունքը կրում էր ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի հոգեւոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Կյուլկյուլյանը:


Ս. Շողակաթ վանքի առջեւ թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց թեմի Ախալցխեի եւ Բորժոմիի տարածաշրջանի հոգեւոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանը:

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի Սանկտ Պետերբուրգի եւ Ռուսաստանի Հյուսիսարեւմտյան շրջանի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Արարատյան շաբաթվա տոները հիմք են հանդիսացել Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման համար.

«Մենք, լինելով քրիստոնյա, լավագույն կերպով գիտակցել եւ իմացել ենք այն գինը, որ Քրիստոս խաչի վրա Իր արյամբ վճարեց մեզ փրկություն պարգեւելու համար: Եվ այդ գնով պայծառացել ու լուսավորվել են թե´ մեր հոգիները, թե´ մեր մարմինները: Մեր ազգը լավագույնս գիտակցել է Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերի թափած արյան գինը, լավագույնս գիտակցել է Ս. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապում կրած չարչարանքների արժեքը եւ արժեւորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնից եկած լույսն ու հավատը եւ ապրել դրանով դարեդար»,- ասաց Հայր Պողոսը՝ հորդորելով հավատացյալ հայորդիներին հայցել Աստծուց ուժ, կարողություն եւ իմաստություն մեր նախնիների դարավոր հավատքի համաձայն ապրելու համար:

Ս. Պատարագի ավարտին կատարվեց նաեւ Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով հավատացյալների օրհնություն եւ Անդաստանի կարգ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հադիսապետությամբ:

 

Աշխարհի ամենավատ ծնողները (լուսանկարներ) Գյումրիում ոստիկանը հեռացրեց բղավող տարեց կնոջը․ նա ցանկանում էր տեսնել Փաշինյանին Նիկոլից լավ դերասան աշխըրքի տակ չկա. բեմադրություն Գյումրիում «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ) «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների շուրջ ՈՒՂԻՂ.Գյումրին տոնում է քաղաքի օրը․ այնտեղ է նաեւ Նիկոլ Փաշինյանը Նորաշենիկում 3 օր առաջ բռնկված հրդեհը չի նահանջում․ 5-6 ակտիվ օջախ է հայտնաբերվել Թրամփը համարում է, որ Ջոնսոնը «ճիշտ մարդ» է բրեքսիթի իրականացման համար Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 1100 բնակիչ տարհանվել է Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ հայկական վերնաշապիկներով «Մալաթիա մոլի» շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (ուղիղ) Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել (ֆոտո) Երեւանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով Օրվա խորհուրդը ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը Գյումրին նշում է քաղաքի տոնը․ տոնակատարության խորագիրը՝ «Վարպետների քաղաք» Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել բայքերների միջազգային փառատոնը (ֆոտո/վիդեո) Սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած, բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները․ Փաշինյան