Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Անձը չի կարող իրեն պարզապես հռչակել ՍԴ նախագահ․ դա սահմանադրությունից չի բխում

Քիչ առաջ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն ԱԺ-ում երդվելու ժամանակ հայտարարեց․ «Սահմանադրական դատարանում այս պահին կա միայն երկու դատավոր: Եւ ես ստանձնում եմ ՍԴ նախագահի պաշտոնը»։ Վերջինիս հայտարարությունը շփոթության տեղիք է տվել և, դատելով կարծիքներից, իրականում որևէ մեկը չի հասկանում Գրիգորյանի հայտարարության իմաստը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, մեկնաբանելով Գրիգորյանի խոսքերը, դժվարացավ ասել, թե ինչ էր հետապնդում, սակայն նշեց՝ կարելի է արձանագրել, որ նման հայտարարությունը սահմանադրությունից չի բխում, սահամանադրությանը չի համապատասխանում և բնականաբար չի համապատասխանում նաև ՍԴ մասին օրենքին։

Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելը կամ պաշտոնը ստանձնելը մեխանիկական գործընթաց չէ և  անձը չի կարող իրեն պարզապես հռչակել ՍԴ նախագահ կամ պարտականությունները կատարող․ «ՍԴ մասին օրենքն ու սահմանադրությունը նախատեսում են, թե ինչպես 2015թ․ սահմանադրական նորմերի աբողջական գործողության արդյունքում պետք է կատարվի ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը։ Սա տեղի է ունենում հենց ՍԴ-ի կողմից, բացառությամբ այն դեպքի, եթե ՍԴ նախագահ ընտրվել է 2005 թ-ի համապատասխան դրույթների դեռևս գործողության մեջ լինելով՝ ինչը տեղի ուենեցավ ներկայումս գործող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքում։ Վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ՍԴ նախագահի ընտրության մեխանիզմը լինելու է հենց դատարանի դատավորների կողմից։ Իսկ այն թեզը, որը շրջանառվում է, չեմ կարող պատկերացնել, թե ինչ նպատակ է հետապնդում։ 2015-ի սահմանադրությունը որևէ նորամուծություն չի նախատեսում, հստակ նախատեսում է անցումային դրույթներով, որ 2005-ին դեռևս ՍԴ անդամ հանդիսացողները մեխանիկորեն դառնում են ՍԴ դատավոր մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը, հետևաբար տրոհել, որ 2-ը ՍԴ դատավոր են 7-ը՝ ոչ, չի կարող լինել»,- ասաց նա։

Սահմանադրագետի խոսքով՝ ի վերջո որն էր անդամի և դատավորի տարբերությունը․ «Դատավորն իրենից ենթադրում է պարտադիր, որ ՍԴ անդամի կամ դատավորի պաշտոնը ստանձնողը պետք է լինի իրավաբան, այսինքն մասնագիտացման պարտադիր պայման լինի։ Սակայն ՍԴ 9-ը անդամից, դատավորներից գեթ մեկը արդյո՞ք իրավաբան չէ, այսինքն արդյոք դատավորի այդ նոր պահանջը որևէ ազդեցություն ունեցել է դատարանի վրա՝ ո՛չ, հետևաբար այդ տրոհումը, Հայաստանի պրակտիկային վերաբերելի չէ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ կան եվրոպական երկրներ, որտեղ ՍԴ անդամ լինում են նույնիսկ մարդիկ, ովքեր ոչ իրավաբան են, սակայն Հայաստանում այդ փորձը չունենք։

Կարծիքներ կան, որ հենց ՍԴ դատավորի ընտրությունից հետո է սկսելու վեթինգի բուն պրոցեսը, որի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կիսո՞ւմ եք կարծիքը՝ հարցին ի պատասխան Վարդևանյանն ասաց․ «Դժվարանում եմ ասել, սակայն ՍԴ դատավորներն ունեն սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված լիազորություններ, որոնք վերաբերում են սահմանադրության գերակայության ապահովմանը և սահմանադրական արդարադատության ապահովմանը։ Որևիցե այլ լիազորություն նախատեսված չէ»։

Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությունն ինչ-որ ձևով ազդի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության վրա, քանի որ նա համարվում է նոր իշխանության կողմից ընտրված անձ, Վարդևանյանը նշեց․ «Ինքը կարծես թե այդ հարցին պատասխանել էր այնքանով, որ որևէ մասնակցություն չի կարող ունենալ, քանի որ շահերի բախում կա։ Այսինքն ինքը կաշկանդող, անաչառության սահմանափակման որոշակի իրավիճակում է հայտնվել։ Կարծում եմ` այդ պատասխանը բավականին հստակ, սպառիչ իրավիճակը նկարագրեց։ Իհարկե, նաև պետք է հաշվի առնել և հուսալ, որ փակ դռների հետևում քննարկումներ այդ հարցի վերաբերյալ չի ծավալվի, քանի որ իսկապես ՍԴ դատավորը պետք  է մշտապես առաջնորդվի անկախության, անաչառության սկզբունքով, այլ ոչ թե ներքին կազմով, որը կարող է լինել մինչնհարցի քննությունը արդեն իսկ ձավորված։ ՍԴ դատավորները չեն կարող նույնիսկ օրենքի վերաբերյալ կարծիո հայտնել, որը կարող է ՍԴ-ում հետագայում քննության առարկա դառնալ։ Սա չափազանց կարևոր սահմանափակում է և եթե նման իրավիճակ լինի այն անհամատեղելիության խնդիր է կհանդիսանա»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը։ 

«ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ»