Այսօր՝ 13 սեպտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Համընդհանուր հայտարարագրման տոտալ ձախողումն ու ապագայում սպասվող ծանր հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նորություն չէ, որ միշտ էլ Հայաստանում հետևել են այլ երկրների օրինակին, այդ թվում՝ օրենսդրական բազայի ստեղծման կամ օրենսդրական որոշակի փոփոխությունների և, ընդհանրապես, նորամուծությունների առումով։ Սա գուցե բնական երևույթ է: Սակայն հարցն այն է, որ հաճախ հաշվի չի առնվում, թե արդյո՞ք այլ երկրներում ներդրված այս կամ այն պրակտիկան համապատասխանում է մեր երկրում առկա իրավիճակին ու հասարակության յուրահատկություններին։ Հիմնականում կրկնօրինակում են և վերջ:

Այս գործոնը հատկապես ցցուն դարձավ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ «բարեփոխումների» անվան տակ, առանց քննարկումների, առանց հետևանքների մասին մտածելու, առանց մասնագետների հետ խորհրդակցելու, գործող իշխանությունները ներմուծեցին տարբեր «նորամուծություններ», որոնք կա՛մ չաշխատեցին Հայաստանում, կա՛մ ավելի մեծ խնդիրների առջև կանգնեցրին թե՛ հասարակությանը, թե՛ պետությանը, կա՛մ պարզապես փորձանք դարձան: Տպավորություն է, որ շատ դեպքերում կառավարությունն ուղղակի «գալչկա դնելու» խնդիր է լուծում։

Այս շարքին կարելի է դասել նաև կառավարության կողմից առաջարկվող Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը։ Դեռևս 2022 թվականին ակտիվ շրջանառության մեջ դրվեց տեղեկությունը, որ կառավարությունը նպատակ ունի Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել 3 փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի: Նախ նախատեսվում էր, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած քաղաքացիները, ինչպես նաև 20 մլն դրամ և ավելի փոխառություններ ստացած քաղաքացիները։

Ի սկզբանե նախատեսված էր, որ 2023 թվականի արդյունքներով հայտարարագրերը առաջին փուլին համապատասխանող անձինք պետք է ներկայացնեին մինչև 2024 թ. մայիսի 1-ը։ Բայց որոշ ժամանակ անց ՊԵԿ-ը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, թե նախորդ տարվա համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր։ Արդյունքում 2023 թ. համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվեց 81 օրով՝ մինչև հուլիսի 22-ը։ Չնայած դա զարմանալի էլ չէ. ի վերջո, այս կառավարությունը նույնականացման քարտերի հարցին անգամ չի կարողանում վերջնական լուծում տալ, ուր մնաց, որ ավելի բարդ գրանցման համակարգ կարողանա ստեղծել։

Ինչևէ, հուլիսի 22-ից հետո էլ պարզվեց, որ հայտարարագիր է ներկայացրել առաջին փուլի շրջանակում ընդգրկված 120 հազար քաղաքացիների ընդամենը մոտ 50 տոկոսը (այս օրերին թիվը կարող է մի փոքր ավելացած լինել, բայց դա եղանակ չի փոխում)։ Եվ ՊԵԿ-ից որոշել են ծանուցումներ ուղարկել, ապա անցնել կոշտ վարչարարության իրականացման, ինչը ենթադրում է նաև տուգանքների կիրառում։

Բայց արդյո՞ք տուգանքների կիրառման արդյունքում իրավիճակը փոխվելու է, մնում է հարցական։ Ի վերջո, այս ամենի հետևանքն այն է լինելու, որ մարդկանց մի զգալի մասն ուղղակի հերթական ծախսի տակ է ընկնելու՝ ի դեմս տուգանքների: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Առաջին հերթին այն մասին, որ իշխանությունների կողմից ներդրվող համակարգին պատրաստ չեն թե՛ պետական համակարգը, թե՛ հասարակությունը։ Չկա ամբողջովին պատրաստ ու ձևավորված անհրաժեշտ թվային կառավարման միջավայր, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ գրանցեն իրենց հայտարարագրերը։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել մեր հասարակության պատրաստվածության աստիճանը՝ ինքնուրույն նման կարգի «գրագրություն» անցնելու համար: Այդուամենայնիվ, նույնիսկ չկարողանալով լուծել 120 հազար մարդու հայտարարագրման հարցը (էլ չենք խոսում այն մասին, որ տարիներ շարունակ նույնիսկ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ պատշաճ ժամկետներում հայտարարագիր չեն ներկայացնում), իշխանությունները կանգ չեն առնում ու նախատեսում են հաջորդ տարվանից գործարկել ամբողջական հայտարարագրման համակարգը։

Հետաքրքիր է, կառավարությունում նստածները պատկերացնո՞մ են, թե ինչպես են հայտարարագիր ներկայացնելու, օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները, նաև առավել ավագ սերունդը, հատկապես նրանք, որոնք խնդիրներ ունեն՝ կապված համակարգչային, թվային տեխնոլոգիաների, համացանցի և այլնի հետ:

Մի խոսքով, նորից ստացվում է, որ Հայաստանի «հպարտ քաղաքացիներն» ուղղակի հերթական անգամ կարող են վերածվել «տուգանքի մատերիալի»։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդիմությունը մեղմացրե՞լ է հռետորաբանությունը Փաշինյան-Բլինքեն. ի՞նչ են պարտադրում ՀՀ իշխանություններին Արևային էներգիան կարող է դառնալ Բրազիլիայի տնտեսական աճի շարժիչներից մեկը Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը Փոթորիկ մի բաժակ ջրում կամ հեքիաթ` պետությանը հասցված վնասի մասին. Past.am Նոր ձևաչափերը և հասարակությունը կդառնան գործընկերներ. Վահե Հովհաննիսյան Երևանում 2024-2025թթ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի․ քաղաքապետարան (տեսանյութ) «Չելսիի» կիսապաշտպանին զրկել են վարորդական իրավունքից Նոր որոշում. Ոստիկանության կրթահամալիրն ու ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն 34 պետություն արդեն ԲՐԻԿՍ-ին միանալու ցանկություն է հայտնել. Պուտին Կհամաֆինանսավորվի Կիրանցի և հարակից գյուղերի գազիֆիկացման ծրագիրը. որոշումը կայացվել է այսօրվա նիստում Լուսառատի դպրոցի մոտ դանակաhարություն է եղել․ ինչ է հայտնի «Երբ իմացա, որ հայր եմ դառնալու, ինձ համար սթրես էր». Սոս Ջանիբեկյան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանը կանգնած է կրիտիկական խաչմերուկում, ԱՄՆ-ն կարող է բացառիկ և որոշիչ դերակատարում ունենալ. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ֆուտբոլիստ լինելն այնքան էլ հաճելի չէ, որքան շատերն են կարծում. Պիկե Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ Աշխարհում մարդկանց մոտ թռչնագրիպի դեպքերի թիվը գերազանցել է 2023 թվականի ցուցանիշները Իրանի խորհրդարանը կոչ է արել առաջնահերթ ուշադրություն դարձնել հարեւան երկրների հետ հարաբերություններին Ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն կունենա Արևմտամետները պատրաստվում են ստորագրահավաքի Հայաստանում ծանր հանցագործությունների թիվն աճել է Փաշինյանը սկսել է դժգոհել Արևմուտքից Եռակողմ հայտարարությունը սպառնում է նոր փորձաքար դառնալ հայ-ռուսական հարաբերություններում Երևանցիներին տրված մեր խոստումներն անշեղորեն իրականացնում ենք. Տիգրան Ավինյան Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք. Իվետա Տոնոյան ԶՊՄԿ-ն երբևէ պատժամիջոցների տակ չի եղել Վարչախումբը մտադիր է սահուն կերպով փակել ատոմակայանը․ Արմեն Մանվելյան Բրիտանացին տարեկան 1270 դոլար է վաստակում արևային մարտկոցների շնորհիվ. ինչպե՞ս է նա հասել դրան Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ» Տարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ» Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ» «ՀայաՔվե» նախաձեռնության հովհանավորությամբ մեկնարկել է Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ հոսքի ընդունելությունը. Չալաբյան Նույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ» Կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքն՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը. Արշակ Կարապետյան «Իրավական առումով Արցախի հարցը փակված չէ, կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նա միջազգային հարթակներում». «Փաստ» ԵՄ վիզային ազատականացման միֆը՝ նոր վտանգ Հայաստանի համար. «Փաստ» Պետրակովյան խայտառակություն. «Փաստ» Շիլաշփոթ դպրոցներում՝ նաև արվեստի առարկաների դասագրքերի հետ կապված. «Փաստ»