Դատարանը մի կողմին լսել է, իսկ մյուս կողմին՝ ոչ. Քոչարյանի պաշտպան
Դատավոր Արմեն Դանիելյանի կողմից առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու խորհրդակցական սենյակ հեռանալու անակնըալ որոշումը նպատակ էր հետապնդում խուսափել արդարադատության իրականացնելուց։ Այս մասին այսօր՝ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ մեկնաբանելով դատարանի անսպասելի որոշումը։
Տեսանյութը` News.am-ի