Այն ինչ հիմա կատարվում է, կոչվում է գրոհ պետական ինստիտուտների դեմ․ Վրաստանի ՆԳ նախարար
Քիչ առաջ Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հանդիպեց խորհրդարանի շենքի առջև ընթացող ակցիայի մասնակիցներին՝ կոչ անելով ենթարկվել ոստիկանների պահանջներին:
«Այն ինչ հիմա կատարվում է, կոչվում է գրոհ պետական ինստիտուտների դեմ»,- ասել է ՆԳ նախարարը:
Հայտարարություն է տարածել նաև Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով ցուցարարներին դադարեցնել բռնությունը, հակառակ դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով նախատեսված միջոցներ:
Հաղորդվում է , որ արդեն առնվազն 7 հազար մարդ է հավաքվել Ռուստավելի պողոտայում:
Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են խորհրդարանի ղեկավարի, ՆԳՆ ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականները: