Այսօր՝ 26 օգոստոսի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Մի մեդալի պատմություն». Արման Մայիլյանը՝ «ամենահայկական սպորտաձևի» ու օտար երկրում հայ մնալու մասին (տեսանյութ)

«Մի մեդալի պատմություն» հաղորդաշարի հյուրն է հայ գործարար, հասարակական գործիչ Արման Մայիլյանը, ով  Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ստեղծել է «Հայաստան» մարզական ակումբը: Այն համախմբում է ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի երեխաների, որոնք նախընտրում են առողջ ապրելակերպը, տղամարդկային մարզական փոխհարաբերությունները կամ պարզապես` ըմբշամարտը:

Մարզակումբը ստեղծվել է 2010 թվականին` Հայաստանը միշտ հիշելու, հնարավորություն տալու համար Բարսելոնայի հայ համայնքին՝ զբաղվել «ամենահայկական սպորտաձևով»` ըմբշամարտով:

Հայաստան մարզակումբում մարզվում է 4-ից մինչև 40 տարեկան 85 մարզիկ, որոնցից շատերն ազգությամբ հայ են: Այնտեղ է մարզվում նաև  Արման Մայիլյանի որդին, ով վերջերս Լիգայի առաջնությունում առաջին հորիզոնական է զբաղեցրել:

Մայիլյանի խոսքով` ամեն ինչ սկսվել է իր ծննդավայր Կարբիից, որտեղ էլ սկզբնական շրջանում ըմբշամարտի բազմաթիվ մրցումներ են անցկացրել:

Խոսելով իր ընտանիքի մասին` Արման Մայիլյանը նշեց, որ ընտանիքն իր համար սրբություն է, բարձրագույն արժեք. «Ես հպարտ եմ, որ օտար երկրում կարողանում եմ իմ ընտանիքը պահել որպես հայ, որպեսզի զավակներս մեծանան որպես հայ»,- ասաց Արման Մայիլյանը:

Արմանը նաև նշեց, որ կարևորում է սպորտի դերը մարդու կյանքում, ինչպես իր օրինակով` ըմբշամարտը խիզախություն և տոկունություն է տվել` դիմակայելու կյանքի դժվարություններին:

ՈՒՂԻՂ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի ասուլիսը «ՀԿԵ» ՓԲԸ-ի շուրջ հարուցված հերթական քրեական գործով խախտվում են տուժողի իրավունքները. փաստաբան Բակո Սահակյանը հանդիպել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ Կեւին Դե Բրույնեն սահմանել է Պրեմյեր լիգայի ռեկորդ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Արճիսցիները կրկին միջպետական ճանապարհ են փակել, կառավարությունից պահանջում են իրենց հարցը չձգձգել Հնագետները բացահայտում են Պրահայի ամրոցից առեղծվածային միջնադարյան կմախքի մանրամասները Գյումրիում ոստիկանը հեռացրեց բղավող տարեց կնոջը․ նա ցանկանում էր տեսնել Փաշինյանին Նիկոլից լավ դերասան աշխըրքի տակ չկա. բեմադրություն Գյումրիում «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ) «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների շուրջ ՈՒՂԻՂ.Գյումրին տոնում է քաղաքի օրը․ այնտեղ է նաեւ Նիկոլ Փաշինյանը Նորաշենիկում 3 օր առաջ բռնկված հրդեհը չի նահանջում․ 5-6 ակտիվ օջախ է հայտնաբերվել Թրամփը համարում է, որ Ջոնսոնը «ճիշտ մարդ» է բրեքսիթի իրականացման համար Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 1100 բնակիչ տարհանվել է Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ հայկական վերնաշապիկներով «Մալաթիա մոլի» շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (ուղիղ)