Այսօր՝ 13 հոկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանն անձամբ և նրա թիմակից-հանձնակատարներն էլ՝ խմբակային, թե առանձին-առանձին, մի խոսքով՝ ՔՊ-ով ու սատելիտներով ականջակոշտուկում են «խաղաղության պայմանագիր» բառակապակցությամբ:

Փաշինյանական իշխանության ներկայացուցիչների հայտարարություններում վերջերս գերիշխում է այն թեզը, թե Ալիևին առաջարկում ենք ստորագրել արդեն իսկ համաձայնեցված կետերը, իսկ չհամաձայնեցվածները... ընթացքում համաձայնեցնել:

Ու այս ամենից խրձերով հարցեր են ծագում: Խրձերից առանձնացնենք մեկ-երկու հասկ ու հատիկ-հատիկ դիտարկենք:

Նախ՝ «համաձայնեցված կետերի» մասին բազմաթիվ հայտարարությունների հորձանուտում անհետանում է առանցքային հարցը. իսկ կոնկրետ ինչի՞ վերաբերյալ է այս կամ այն կետը: Ի՞նչ կետեր են բանակցություններում քննարկվում, առհասարակ, ինչի՞ վերաբերյալ են համաձայնությունները:

Փաշինյանն ու նրա շահերն սպասարկող «նիկոլփաշինյանները» սրա մասին լռում են: Այնինչ, ակնհայտ է, որ հայտարարված անմիջնորդ հայ-ադրբեջանական բանակցություններում թելադրողը ադրբեջանական կողմն է: Փաշինյանական իշխանությունը եթե այդ բանակցություններում ինչ-որ դիրքորոշում դրսևորում էլ է, ապա այն հանգիստ կարելի է բնութագրել հայտնի անեկդոտային արտահայտությամբ, այն է՝ «տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, թախտի տակից դուրս չեմ գալիս»: Մի խոսքով, Հայաստանի, հայության շահերը պաշտպանելու տեսանկյունից այդ «բանակցություններում» ողորմելի վիճակ է. Կիրանցի հանձնումը, ուրացված Արցախի հիշատակումն անգամ «ջնջած ունենալու» փաստերը՝ հապացույց:

Դե, Արցախը ուրանալու և հայաթափելու, Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնելու հարցում փաշինյանական իշխանության պաշտոնական դիրքորոշումը արդեն լրիվ բացահայտ է և օրերս ձևակերպվեց ամենաբարձր մակարդակով հնչեցված՝ մոտավորապես «հանձնել ենք, լավ ենք արել» դրոշմով:

Վերադառնանք, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրին», որով, ինչպես ասվեց, փաշինյանական իշխանությունն ուղղակիորեն արդեն ականջ է կոշտուկում: Դրա բովանդակությունն անհայտ է: Բովանդակությունն՝ իր հերթին: Անհայտ են գոնե համաձայնեցված (կամ քննարկվող) կետերի, այսպես ասենք, գոնե ընդհանուր բնութագրերն ու մոտեցումները:

Ոնց որ մեկին վարձես՝ որպես բրոքեր, որ քո անշարժ գույքի հետ կապված գործարք անի: Նա էլ գա, թե՝ «գործը կպել է, պայմանագիրը պատրաստ է»: Ու գույքատերը բռնում և պայմանագիրը կնքում է, իսկ հետո այն բացում է ու տեղեկանում, որ այդ գործարքի դիմաց ինքը ոչ միայն «օղաբլիթի անցք» է ստացել, այլև դեռ մի բան էլ պիտի մյուս կողմին գույքի հնգապատիկի չափով վճարի, իսկ վերջում էլ գնա ու մոտակա սակուրայի ծառից կախվի:

Չէ, իսկապես: Ի՞նչ է գրված այդ «պայմանագրում»: Դա «խաղաղությա՞ն պայմանագիր» է, թե՞ նոր կապիտուլյացիոն ակտ, դա «ղուշուգի՞ր» է, թե՞ «ղազագիր»:

Կամ՝ Հայաստանի Սահմանադրությունը «հեչ անելու», Անկախության հռչակագիրը չեղարկելու ադրբեջանական պահանջի վերաբերյալ Փաշինյանն արդեն համաձայնե՞լ է: Կամ՝ Հայոց բանակը լուծարելու կետի շուրջ «կողմերը» համաձայնե՞լ են: Կամ՝ Հայաստանը հարյուր հազարավոր թուրքերով հեղեղելու կետին համաձայնե՞լ է:

Իրենք կասեն՝ ոչ: Բայց ասեն-չասեն, ո՞վ է տեսել, թե այնտեղ ինչ է գրված: Նկատի ունենք՝ նորմալ, ոչ պաշտոնյա հայերից ո՞վ է տեսել:

Երկրորդը, որ ոչ պակաս էական է: Խոսքը «եկեք համաձայնեցվածներն ստորագրենք, իսկ մնացածը՝ հետո» թեզի մասին է: Նախ՝ հարց է ծագում, թե այդ ինչո՞ւ են այդպես շտապում: Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ներկայացուցիչները «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ իրենց նախորդ ճառերում դա այնպես էին ներկայացնում, թե մի համապարփակ բան է լինելու, թե դա առկա խնդիրների խորքային լուծում է, այս, այն:

Հիմա արդեն «երգում են» համաձայնեցված ինչ-ինչ կետեր ստորագրելու, մնացածը հետո, ընթացքում, քիչ-քիչ ստորագրելու մասին:

Այդ դեպքում, կներեք, դա ոչ թե պայմանագիր է (անունն ինչ ուզում եք, դրեք), այլ ընդամենը «շրջանակային համաձայնագիր», կամ ավելի ցածր կարգավիճակ ունեցող մի բան, ասենք՝ «մտադրությունների մասին հուշագիր»:

...Գիտեք, երբեմն թվում է, թե Հայաստանի ու հայության վրա ինչ-որ դաժան գիտափորձ են անում՝ պարզելու համար, թե որևէ հասարակություն որքա՞ն կարող է հանդուրժել բացարձակապես անհանդուրժելին: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե «խաղաղության պայմանագիր» ստորագրելով՝ կարող են ապահովություն ունենալ, չարաչար սխալվում են: Դուք երբեք ու երբեք չեք կարող պայմանավորվել մեկի հետ, որի նպատակը ձեզ բնաջնջելն է: Իսկ նրանք, ովքեր խաղաղություն են մուրում, միշտ ստանում են և՛ խայտառակություն, և՛ պատերազմ:

Առնվազն մինչև օրս «խաղաղության» մասին Փաշինյանի բոլոր հայտարարությունների շարունակությունը եղել են մարտական գործողություններ, կորուստներ, զոհեր, նոր սպառնալիքներ: Ըստ երևույթին, նույն փոցխի վրա ցատկոտելը սիրելի մարզաձև է դառնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սոգլասիե Արմենիա» ընկերություն հայտարարությունը Նիդեռլանդների խորհրդարանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին. ՀայաՔվե Փաշինյանը վերջին պահին նախարարի այլ թեկնածու է առաջարկելու «Գործ սարքողները» խոսում են արդարությունից Ի՞նչ է սպասվում «միջանցքին». նոր վտանգ ՀՀ գլխին Գիտնականը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ են արևային մարտկոցները տեղադրվում դաշտերում, ոչ թե ավտոկայանատեղիներում Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ Հանքարդյունաբերության համար վստահության մթնոլորտի ձևավորումը կարևոր է․ Արմեն Ստեփանյան 10 բուհ եւ 12 մասնաճյուղ կփակվի. 1400 դասախոս, 500-600 աշխատակից, 9000 ուսանող ի՞նչ պետք է անեն. Մենուա Սողոմոնյան Հայաստանի զբոսաշրջային չօգտագործված հնարավորությունները. «Փաստ» Դիվանագիտական ձախողումների աքցանի մեջ. «Փաստ» «Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ. պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ». «Փաստ» Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ» Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ» Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ» Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ» «Միլթոն» փոթորիկն ԱՄՆ-ում 14 մարդու կյшնք է խլել Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան Ավինյան Երևանում մեքենա է այրվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով «Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ՝ նշելու նրա 70-ամյակը, կսպասեմ բոլորիդ». Քրիստինե Պեպելյան Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Հայկ Կոստանյան Ադրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Սուլթանատի ա նման էս իշխանությունը, մտել են իմ տարածք, 250 մլնի ներդրում են խափանում. Աբրահամյան Ես Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցով Արմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Բերման են ենթարկել իրենց գույքը պաշտպանող 4 քաղաքացու Բերետավորները մտնում են Արա Աբրահամյանին պատկանող տարածք Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը Բելառուս ընդդիմադրին կարող են փոխանցել Մինսկին Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում Տասնամյակի վերջում վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն գրեթե երեք անգամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Մեկնարկեց Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ դպրոցի դասընթացը. ՀայաՔվե Սյունիքյան սպորտը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոգածության ներքո Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը