Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իհարկե, ունենք բարձր տնտեսական ակտիվություն, բայց աճում է ոչ արտահանելի հատվածը. Վարդան Արամյան

Եթե նայում ենք տնտեսական ցուցանիշների թվերին, ունենք բարձր տնտեսական ակտիվություն, բարձր ցուցանիշներ, բայց ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի նաեւ տնտեսական աճի կառուցվածքին: Այս մասին Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, տնտեսական աճի կառուցվածքը այն կարեւոր հենքն է, որի հիման վրա կարելի է դատողություն անել, թե երկարաժամկետ տնտեսական աճը ինչպիսին է՝ կայուն է, ներառական է, թե ոչ:

«Երբ նայում ենք 2018 թվականը եւ այս տարվա 4 ամիսները, կարծես թե տնտեսական աճում ոչ արտահանելի հատվածն է գերակշռում: Աճում են ֆինանսական ծառայությունները, շահումով խաղերի ոլորտը, թեեւ կա տեսակետ, որ դա միտված է արտաքին պահանջարկի վրա: Դա չճշտված թեզ է եւ այն տնտեսվարողները, որոնք մատռուցում են այդպիսի ծառայություններ, բնականաբար, ասում են, որ իրենք թիրախավորում են արտաքին պահանջարկը: Եթե դա այդպես է, անհանգստանալու խնդիր չկա, բայց եթե այդպես չէ, այսինքն թիրախավորում են ներքին պահանջարը, անհանգստանալու խնդիր կա»,-ասաց Արամյանը:

Հաջորդ առաջատար ճյուղը, որ աճում է, ըստ նախկին նախարարի, առեւտուրն է. «Այսինքն տեսնում ենք, որ ոչ արտահանելի ճյուղերն են գերակա: Կառավարությունը դրան պետք է ուշադրություն դարձնի»:

Անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը, նա նշեց, որ երեւի կառավարությունը նկատի ունի խորքային բարեփոխումները. «Մեր տնտեսական զարգացումը պետք է ուղեկցվի երկու կարեւոր հենքով. Արտահանմանը միտված տնտեսական աճ, արտահանողների թիրախավորում եւ երկրորդը տնտեսական համաչափ զարգացումն է: Եթե տնտեսական աճը ստեղծվում է հիմնականում Երեւանում եւ մերձակա շրջաններում,  դա վտանգավոր է: Նման դեպքում մանկամտություն կլինի խոսել ներառական աճի կամ ռեգիոնալ ու տնտեսական կայունության մասին: Այդ առումով նման համաժողովները գովելի են»,-ընդգծեց Արամյանը: Այդուհանդերձ, նա նկատեց, որ նման համաժողովներն օգտակար են, երբ կա մասնավորի եւ պետության համագործակցություն:

Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր