Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, «մենյու»-ի մեջ նման գաղափար կա. վարչապետՄադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին Բայդենն ի վիճակի չէր ավարտել այս պատերшզմը, վստահ եմ՝ Թրամփը կկարողանա դա անել. ԶելենսկիFerrari-ն խորհրդավոր հաճախորդի համար ստեղծել է եզակի հիպերմեքենա՝ այն կոչելով պատվիրատուի պատվինԿրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. ՊեսկովԹրամփը Մերցին առաջարկել է Ուկրաինայի համար 2-ի փոխարեն 5 Patriot զենիթահրթիռային համակարգ գնել. The Wall Street JournalԵկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի Սարգսյան«Ձեզ համար երգելն ամեն անգամ մեծ հուզմունք է». Լիլիթ Հովհաննիսյան Ջուդ Բելինգհեմը վիրահատության է ենթարկվել․ հայտնի են ապաքինման ժամկետները Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել Դասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ավստրիական Ալպերում 10 շաբաթական երեխան ողջ է մնացել մոտ 50 մետր բարձրությունից ընկնելուց հետոՌԴ Պետդուման վավերացրել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագիրըԻսրայելը նոր հարված է հասցրել Դամասկոսի կենտրոնին Արտակարգ դեպք Կապանում, «КамАЗ»-ից հաստոցն ընկել է և հայտնվել երթևեկելի գոտում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Արարատ Միրզոյանը մեկնում է արձակուրդ Փաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա ՍողոմոնյանԻնչպես են Լուսինե Թովմասյանն ու ամուսինը պարզում ապագա երեխայի սեռը. բացառիկ կադրեր
Ժամանց

«Երեխային հեռախոս տալն ինձ համար նույնն է, որ քնшբեր տաս». Սոս Ջանիբեկյան

«Բամբակների մեջ պահել, երեխային հեռախոս տալ, դա ամենահեշտն է, ադպես դու հանգիստ ես, բայց ինքը՝ ոչ:  

Ինչքան էլ, որ ես երբեմն այդպես անում եմ, երբ հոգնում եմ, էներգիա չունեմ, ասում եմ՝ «Անաիս, մուլտֆիլմ նայիր», բայց ինձ համար երեխայի ձեռքը հեռախոս տալը նույնն է, որ քնաբեր տաս, որ քնի ու քեզ համար հանգիստ լինի: Նույնն է, որ երեխային սրսկես, որ մի քիչ քնի, չապրի, կտրվի այս իրականությունից, մտնի մի տեղ, որտեղ իրեն սովորեցնում են ինչ ընտրել»,- «Deep Parenting» փոդքասթի շրջանակներում պատմել է դերասան Սոս Ջանիբեկյանը: Նա նշել, որ իր երեխան չունի կախվածություն գաջեթներից:

«Մենք նրա հետ միշտ զբաղվել ենք, ես, մայրը, տատիկները, ինձ համար երեխային հեռախոս տալ ու նրանից ազատվելը չափազանցված երևույթ է: Հանուն Անաիստի ես պատրաստ եմ ապրելու: Իմ կյանքում մի շրջան ալկոհոլ և այլ վատ սովորություններ չափազանց շատ կարող է լինեին, դրանք անընդհատ քչացնում եմ, քանի որ ես ինձ պարտավորեցրել եմ ապրելու իր հետ:

Դժվար է ու ցավալի երեխայի համար բաժանված ծնողների դեպքում: Մենք, գուցե իրար մխիթարում ենք, ես ու դստերս մայրիկը, քանի որ հիմա լավ հարաբերությունների մեջ ենք, ու Անաիսը մեզ այդպես է տեսել, ինքը սթրես չի ապրել:

Շատ դժվար է: Մի անգամ, երբ նա փոքր էր 1 ու կես տարեկան, ես նրան տարա Մոլլ, (գուցե եթերային չէ, բայց ուզում եմ պատմել), ես պետքարան ուզեցի ու իսկապես անելանելի վիճակում էի: Անաիսն այդ տարիքում ոչ ոքի մետ չէր մնա, ու չգիտեի նրան ինչ անել, անելանելի վիճակ էր՝ ֆիլմի սցենար հիշեցնող: Ստիպված խնդրեցի բոլոր տղաներին դուրս գալ, մի տղայի խնդրեցի կանգնել դռան մոտ, Անաիսին հետս տարա ներս ու ես հակառակ կողմից սկսեցի նրան հեքիաթ պատմել: Շատ-շատ դժվար էր: Ու այդպիսի դժվար օրեր շատ են լինում: Մայրիկի մոտ էլ են վստահաբար եղել»,- պատմել է նա: