Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության գրասենյակում հրավիրել էինք Նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ. Ռոմանոս Պետրոսյան2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. Դավիթ ԴանիելյանՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էԽոշոր հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութում Շուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԹագավորական գավաթն ուղևորվում է Կատալոնիա. «Բարսելոնա»-ն լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ռեալ»-ինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացի Վերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան ՀԱՄԱՍ-ը բաց է բոլոր պատանդներին ազատելու բանակցությունների համար՝ 5 տարով հրադադարի դիմաց. AFPՕմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով
Քաղաքականություն

«Հայոց Արծիվները» ողջունո՛ւմ է Ազգային Տրիբունալի որոշումը. Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը, լինելով «Համահայկական Ճակատ» շարժմանը միացած կուսակցություն, սերտորեն համագործակցելով և իր ներդրումն ունենալով շարժման կողմից հռչակված նպատակների իրականացման գործում՝ ողջունում և իր աջակցությունն է հայտնում «Համահայկական Ճակատ» շարժման առաջնորդ, Գեներալ-Մայոր Արշակ Կարապետյանի կողմից առաջարկված և միջազգային հեղինակավոր իրավաբանների կողմից հիմնադրված Հայաստանի Ազգային Հպարտության Տրիբունալի՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին կայացրած որոշմանը ( https://past.am/?p=377365&l=am ):

Ամբողջովին համամի՛տ ենք Ազգային Հպարտության Տրիբունալի որոշման մեջ նշված հանցագործությունների բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի հետ։
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունն առաջինն էր, որը, դեռևս մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, հստակ և աներկբա գնահատական տվեց Փաշինյան Նիկոլի հակահայկական գործունեությանը՝ կոչ անելով իր համախոհներին և ողջ հայ ժողովրդին միավորվել և համազգային պայքարի միջոցով հեռացնել Փաշինյան Նիկոլին Հայաստանի իշխանությունից:

2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունն առաջինն էր, որ Ազատության հրապարակում կազմակերպեց Փաշինյան Նիկոլին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնից հեռացնելու պահանջով հանրահավաք՝ նրա գործունեությունը գնահատելով որպես հակահայկական: Ցավոք, թմբիրի մեջ գտնվող հայ հասարակությունը չկարողացավ համարժեք գնահատել իր գլխին հասունացող աղետի չափն ու վտանգավորությունը:

«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը, երբեք չդավաճանելով իր համոզմունքներին, միշտ եղել և շարունակելու է լինել իսկական պայքարի առաջնագծում. լինի դա Արցախի հերթական ազատագրումը, թե Հայաստանում ճշմարտության, արդարության և արժանապատվության համար մղվող պայքարը:
Հայ ժողովրդին տարբեր խաբեություններով զբաղեցնելու և շեղելու փորձերն ի վերջո է՛լ ավելի են մեծացնելու հանրային գիտակցության մակարդակը և քաղաքացիները հասկանալու են, թե ովքեր են զբաղված պոպուլիզմով, աճպարարությամբ և դերասանությամբ, իսկ ովքեր են իսկական պայքարի և իսկական հաղթանակ բերելու դրոշակակիրները:

«Համահայկական Ճակատ» շարժման Խորհրդի անդամ,
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,