Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ: Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:
Սեպտեմբերի կեսերին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Ֆրանսիայի նախագահն այցելելու է Հայաստան։ Մակրոնն, իհարկե, չեկավ, փոխարենը Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի՝ արդեն նախկին արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։
Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Փաշինյանի բազմաթիվ հանդիպումների թվում աչք էր ծակում, որ նա այդպես էլ չհանդիպեց Ֆրանսիայի նախագահի հետ։ Թերևս, առաջիկա այցն էր պատճառը, որ նախընտրել էին Նյու Յորքում հանդիպում չկազմակերպել։ Այժմ տևական ժամանակ կունենան Մակրոնն ու Փաշինյանը քննարկելու իրենց օրակարգը։ Հատկապես այսօր, երբ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է, իսկ Ֆրանսիան էլ սեփական շահերն ունի, Փարիզի համար չափազանց կարևոր է տեղում ազդեցություն ունենալը, ինչը փորձում է իրականացնել Հայաստանի միջոցով։
Թե որքանո՞վ այդ հանգամանքը դրական կազդի Երևանի համար, բարդ է ասել։
Լարիսա Գևորգյան




















«ՀայաՔվեն» կրթական ու սոցիալական տարատեսակ ծրագրեր է իրականացնում. Արմեն Մանվելյան
Գեներալ Արշակ Կարապետյանը գրոհելու է հրաման տվող է, մեղադրանքը գեղանկարչություն է
Լոռու մարզում 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված...
Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով
Վաղարշապատում մենք սատարում ենք բոլոր այն թեկնածուներին, որոնք դեմ են ներկայիս իշխանություններին․ Լե...
Էներգետիկ փոխակերպում. Հայաստանի հնարավորություններն ու մարտահրավերները քննարկվել են Robust Armenia ...
Քաղաքական հետապնդման պայմաններում ակնկալվում է ռեկորդային արագությամբ դատական ակտ. Վարդևանյան
Վաղարշապատի ճակատագիրը՝ վարչական ռեսուրսների և ժողովրդի կամքի միջև
Միքայել Սրբազանի նամակը բանտից՝ ուղղված վաղարշապատցիներին
36 հազար թոշակի գնողունակության մասին․ Հրայր Կամենդատյան