«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ռուսական չվերթները բերել Գյումրիի օդանավակայան». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսական չվերթները Գյումրիում ավելանան:
«Ես մի քիչ ուսումնասիրեցի, շաբաթական մոտավորապես 30 չվերթ է եղել Ռուսաստանից դեպի Վրաստան։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք կարողանանք Գյումրիի օդանավակայան բերենք այդ չվերթները։ Շատ կարևոր է այնպես անել, որ Ռուսաստանից եկող ու Ռուսաստան գնացող չվերթները Գյումրիի օդանավակայանում ավելանան։ Եվ դրա արդյունքում 400 մարդ ավելի կարող է Գյումրիի միջոց անցնել։ Դա ֆունդամենտալ կարևոր բան է, Գյումրիի զարգացմանն ուղղակի նպաստող գործոն է»,- ասել է պատգամավորը: