Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ Բելառուսում բարձր են գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների խորացման գործում:
«Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն տարբեր ոլորտներում մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության առաջխաղացմանը»,– ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում:
Լուկաշենկոն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություն բոլոր ծրագրերում ու նոր նախաձեռնություններում: