Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Տեղի ունեցավ սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանության շնորհանդեսը (լուսանկարներ)

Շուրջ 30 տարի Տեր Մեսրոպ քահանա Արամյանն աշխատել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն թարգմանության վրա: Այսօր գիրքն արդեն ընթերցողի ձեռքում է. տեղի ունեցավ Նարեկացու Մատյանի արևելահայերեն նոր թարգմանության շնորհանդեսը:

«Այս գիրքը նրանց համար է, ովքեր փնտրում են կատարելություն, ովքեր իսկապես ուզում ենք հասկանալ կյանքի իմաստը, փորձում են իմաստավորել իրենց կյանքը: Նարեկացու «Մատյանը» սեղանային ընթերցանության գիրք չէ, այն իր մեջ ունի ակնհայտ դժվարություններ, բայց դրանք մենք պետք է հաղթահարենք, որովհետև ոչ մի բարձր բան հեշտությամբ չի տրվում կյանքում: Եվ ցանկացած բարձր բանի համար պետք է գին վճարենք: Եթե մենք այդպես մոտենանք Նարեկացուն «Մատյան ողբերգությանը», ապա մենք չենք տրտնջա այդ բնական դժվարություններից ու կմտնենք այդ գրքի ներքին ընթացքի մեջ»,-բացման իր խոսքում ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Հեղինակի բնորոշմամբ՝ խորհրդային տարիներին գրաբարից թարգմանված Նարեկը լավագույն տարբերակը չէ, ինչով պայմանավորված էլ նախաձեռնել ստեղծագործության նոր թարգմանությունը:

 «Նարեկացու «Մատյանը» բարդ գիրք է, հետևաբար թարգմանությունը երկար տևեց: Ես փորձել եմ փոխանցել այն, ինչ ասում է հեղինակը՝ առանց խաթարելու այն, ինչ ասում է հեղինակը, առանց խաթարելու նրա մտքի ընթացքը, առանց ավելորդ բանաստեղծականությամբ պաճուճելու: Փորձել եմ փոխանցել այն, ինչ ասում է հեղինակը: Հույս ունեմ՝ այս թարգմանությամբ Նարեկացու ընկալման մեջ նոր փուլ կսկսի»-ասաց Տեր Մեսրոպը:

Գրքի հրատարակվել է Արթուր Ջանիբեկյանի մեկենասությամբ: Տեր Մեսրոպի խոսքով՝ իրենց համագործակցության շրջանակում ամեն բան անելու են՝ Նարեկացուն պատշաճ ներկայացնելու թե՛ հայերին, թե՛ աշխարհին:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ կարողացա նեցուկ լինել այս ծրագրի իրականացմանը: Մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանենք, որ աշխարհին էլ ավելի ներկայանալի դարձնենք սբ Գրիգոր Նարեկացուն ու իր թողած ժառանգությունը: Դա մեր ամենամեծ պարտքն է»,-իր ելույթում ասաց Արթուր Ջանիբեկյանը:

Մինչև ընթերցողին ներկայացնելն գիրքն անցել է երկար ճանապարհ. հունիսի 20-ին ուխտագնացություն է կատարվել դեպի պատմական Հայաստանի Վանի նահանգի Նարեկավանք, որից քիչ հեռու գտնվող սբ Գրիգոր Նարեկացու ճգնարանում էլ կատարվել է գրքի օրհնության կարգը:

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունն այսօրվանից հնարավոր է ձեռք բերել բոլոր գրախանութներում:

 
 
 
 
 
 
 

 

Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան