Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Դու կյանքում պիտի մատ թափ տվող եղած լինես, որ մատ թափ տաս. Գեւորգ Պետրոսյանն՝ Ալեն Սիմոնյանին

ԱԺ-ն այն հարթակը չէ, որ Էդմոն Մարուքյանի գնահատականները հնչեցվեն բոլորովին այլ օրակարգերի ժամանակ: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախօրեին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում արված հայտարարությանը եւ դրա այսօրվա արձագանքներին: Մասնավորապես, Մարուքյանը խոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին Քաղավիացիայի պետ Տաթեւիկ Ռեւազյանին անվանել էր «սիրուն աղջիկ» իսկ կառավարությանը՝ «փայլուն կառավարություն»: Սա բուռն բանավեճերի առիթ էր դարձել ԱԺ-ում:

«Մենք քննարկում ենք օրենք, ու հանկարծ վեր են կենում ու սկսում են խոսել Էդմոն Մարուքյանի արտահայտություններից: Ամեն մեկս էլ օրվա մեջ տարբեր արտահայտություններ ենք անում: Եթե կենցաղային մեր արտահայտությունները բերեն ստեղ հնչեցնեն, ժողովուրդը մեզ դրա համա՞ր է ընտրել, որ այստեղ անձնական հարցեր լուծենք:

Ես այսօր ամաչեցի ոմանց պահվածքից, որ ԱԺ ամբիոնը ծառայեցնում են տարբեր մարդկանց հաթաթա տալու համար՝ էս կանեմ , էն կանեմ: Էդ հաթաթա տվող մարդիկ պետք է հետադարձ հայացք նետեն եւ տեսնեն, թե ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ: Մենք այս կեցվածքը քննադատում ենք, որ ԱԺ ամբիոնից տարբեր հարցեր են բարձրացնում. Մեկը մարմաջ ունի ՍԴ-ի վերաբերյալ իր նախկին դատողությունները խպմբագրելու, մյուսը՝ մեկին սրբացնելու, անձնական շահեր առաջ տանելու: Մեր կոչն այն է, որ հիշենք, թե ինչի համար ենք այստեղ հավաքվել»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե եթե էստեղ մարդիկ հեգնում են, իրենք այնքան կհեգնեն, որ պակաս չի թվա, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ դա իր համար այնքան աննշան դրսեւորում է, որ ինչ-որ մեկը մատ է թափ տալիս. «Մատ թափ տալը էդտեղից չպետք է լինի: Դու կյանքում պետք է մատ թափ տվող եղած լինես, որ էստեղից մատ թափ տաս: Բայց այստեղ մատ թափ տալու տեղ չի, անգամ եթե դու այնպիսի անցյալ ունես, որը քեզ թույլ է տալիս»:

Կրկին հիշատակելով Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Էս երկրի ամենամեծ հարցն այն է, թե ասենք, Մարուքյան Էդմոնն ինչ է ասել ինչ-որ մի ենթադրյալ կամ իրական գեղեցկուհու մասի՞ն: Սա՞ է մեր հարցը»:

Նա հեգնանքով հավելեց. «Մենք հո չե՞նք մոռացել, որ տնտեսական հեղափոխությունը թակել է մեր դուռը, հո չե՞նք մոռացել, որ ներդրողները հերթ են կանգնել դռան հետեւը»:

Գեւորգ Պետրոսյանը չցանկացավ մեկնաբանել Էդմոն Մարուքյանի հայտարարության բովանդակությունը. «Ես Էդմոն Մարուքյանին հարգում եմ, բայց ես իր մեկնիչը չեմ»:

«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու