Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. ԶատուլինՌԴ-ին երաշխիքներ են պետք Սև ծովում անվտանգության հարցում. դա կարող է լինել միայն Վաշինգտոնից Զելենսկուն տրված հրամանի արդյունքում. ԼավրովՀայաստանի անկախությունը պահպանելու միակ բանաձևը հայ-ռուսական ամուր եղբայրական հարաբերություններն են․ Մհեր ԱվետիսյանԲացահայտվել է Լճաշենում կատարված բնակարանային գողությունը (տեսանյութ) Կինոաստղ Ջուդ Լոուն՝ Պուտինի կերպարում. հրապարակվել են առաջին կադրերը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնըՀայտնի է՝ որ պետություններն են ամենաշատը ռուսական օղի գնում Դերասանուհի Էլեն Ասատրյանը Women's Club նախագծում է Առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի. Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետինԻլոն Մասկը խոստացել է մարդանման ռոբոտների «բանակ» ստեղծել Տնտեսական աղետի ստարտը․ Հրայր ԿամենդատյանՀութիները հարվածել են ամերիկյան ավիակրին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին Իմ լավագույն ընկերը «Բարսելոնա»-ում Լամին Յամալն է․ Ռաֆինյա Գազ չի լինելու Արցախի բռնազավթումով Ադրբեջանը 30 տոկոսով ավելացրեց իր ջրային ռեսուրսները. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի պարագլուխները կանգնելու´ են հայ ժողովրդի դատի առաջ. Դավիթ ՍարգսյանՄենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին. Իրանի ԱԳ նախարար Ո՞վ է շահագրգիռ, որպեսզի դրոշմապիտակների ոլորտում կիրառվեն նախկին մեթոդները Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է աճել՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան հոկտեմբերի սկզբին Թեհրանի հրթիռային հարձակման

Գիշերը ժամը 3-ի սահմաններում Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «ճշգրիտ հարվածներ է հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին»՝ ի պատասխան «Իրանի ռեժիմի շարունակական հարձակումներին Իսրայելի դեմ»:

Իսրայելի հանրային հեռարձակողը հայտնել է, որ տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցնում իրանական ռազմական օբյեկտներին, նշում է Reuters-ը։

Թեհրանի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող մի քանի ռազմաբազաներ հայտնվել են իսրայելական կրակի տակ, հաստատել է իրանական Fars գործակալությունը։

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել է «ուժեղ պայթյունների» մասին Թեհրանի մերձակայքում։

Միևնույն ժամանակ, իրանական հետախուզության ներկայացուցիչները պետական ​​հեռուստատեսությանը հայտնել են, որ ուժեղ պայթյունների ձայները «կարող են կապված լինել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացման հետ», հայտնում է Reuters-ը։

BBC-ի պարսկական ծառայությունը նշում է, որ իրանական պետական ​​լրատվամիջոցները հերքում են, որ իսրայելական հարձակումները իրական վնաս են պատճառել՝ դրանք անվանելով անհաջող։