Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, «մենյու»-ի մեջ նման գաղափար կա. վարչապետՄադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին Բայդենն ի վիճակի չէր ավարտել այս պատերшզմը, վստահ եմ՝ Թրամփը կկարողանա դա անել. ԶելենսկիFerrari-ն խորհրդավոր հաճախորդի համար ստեղծել է եզակի հիպերմեքենա՝ այն կոչելով պատվիրատուի պատվինԿրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. ՊեսկովԹրամփը Մերցին առաջարկել է Ուկրաինայի համար 2-ի փոխարեն 5 Patriot զենիթահրթիռային համակարգ գնել. The Wall Street JournalԵկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի Սարգսյան«Ձեզ համար երգելն ամեն անգամ մեծ հուզմունք է». Լիլիթ Հովհաննիսյան Ջուդ Բելինգհեմը վիրահատության է ենթարկվել․ հայտնի են ապաքինման ժամկետները Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել Դասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ավստրիական Ալպերում 10 շաբաթական երեխան ողջ է մնացել մոտ 50 մետր բարձրությունից ընկնելուց հետոՌԴ Պետդուման վավերացրել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագիրըԻսրայելը նոր հարված է հասցրել Դամասկոսի կենտրոնին Արտակարգ դեպք Կապանում, «КамАЗ»-ից հաստոցն ընկել է և հայտնվել երթևեկելի գոտում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Արարատ Միրզոյանը մեկնում է արձակուրդ Փաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Միջնադարում Կեչառիսի վանական համալիրը հայոց ինքնության պահպանության և օտարամոլության դեմ պայքարի գլխավոր կենտրոններից էր. «Մեր պատմությունը» նախագիծ

Ծաղկաձորում գտնվող Կեչառիսի վանական համալիրը հայոց եկեղեցաշինության գլուխգործոցներից է: Ժամանակակից տերմինաբանությամբ ասած` Կեչառիսի վանքն ի սկզբանե էլիտար նշանակություն է ունեցել թե ձևի, և թե բովանդակության համատեքստում: 11-րդ դարում այս վանական համալիրի օծման արարողությանը մասնակցել է հայոց արքա Գագիկ Առաջին Բագրատունին, կաթողկոս Սարգիս Առաջին Սևանցին և ամբողջ հայկական իշխանական վերնախավը: Վանքը նաև նշանավորվում է նրանով, որ Կեչառիսի տարածքում են հանգչում հանուն Հայրենիքի նահատակված այնպիսի զորավարներ, ինչպիսիք են Գրիգոր Ապիրատյան իշխանը և Պռոշ Մեծ իշխանը: Կեչառիսի վանական համալիրում են գործունեություն ծավալել Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և Խաչատուր Կեչառեցին, որոնց գաղափարախոսական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ պահպանել հայոց ազգային ինքնությունն ու գաղափարական հիմքեր ստեղծել պետականության վերականգնման համար:

Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Կեչառիսի վանական համալիրը միջնադարյան այն խոշոր ազգային-հոգևոր կենտրոններից էր, որը նպատակադրված պայքարում էր հայոց ինքնության պահպանման և օտարամոլության դեմ: Կեչառիսի վանական միաբանության համառ պայքարի շնորհիվ էր նաև, որ միջնադարում Հայ Առաքելական Եկեղեցին կարողացավ պահպանել դավանաբանական ինքնուրույնությունը, իսկ հայ ժողովուրդը` հոգևոր սուվերենությունը: Կեչառիսի վանքը ուշագրավ է նաև այն հանգամանքով, որ եկեղեցու բակում պահպանվել է վանքի ճարտարապետի` Վեցիկ վարդապետի տապանաքարն ու խաչքարը: Եզակի երևույթ է, երբ մեր օրեր է հասել միջնադարյան հայ ճարտարապետի շիրմաքարը` ընթեռնելի արձանագրությամբ: Կեչառիսի վանքը յուրահատուկ է եկեղեցու ճակատային հատվածում արված որմնանկարով, որը պատկերում է Ահեղ Դատաստանի տեսարանը:

Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ 11-րդ դարում Պահլավունի իշխանատոհմի հիմնած Կեչառիսի վանքի շնորհիվ Ծաղկաձորը շուրջ 1000 տարի է` ճանաչելի վայր է թե՛ հայերի, թե՛ արտասահմանցիների համար: Ծաղկունյաց լեռների ստորոտին ծվարած այս բնակավայրն արդեն խորհրդային ժամանակներում վերածվել է հանգստի գոտու և նշանավոր սպորտային կենտրոնի, որտեղ մեր օրերում էլ տարբեր երկրների սպորտային հավաքականներ մարզումներ են անցկացնում:

Կեչառիսի վանական համալիրի և Ծաղկաձորի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.