Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, «մենյու»-ի մեջ նման գաղափար կա. վարչապետՄադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին Բայդենն ի վիճակի չէր ավարտել այս պատերшզմը, վստահ եմ՝ Թրամփը կկարողանա դա անել. ԶելենսկիFerrari-ն խորհրդավոր հաճախորդի համար ստեղծել է եզակի հիպերմեքենա՝ այն կոչելով պատվիրատուի պատվինԿրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. ՊեսկովԹրամփը Մերցին առաջարկել է Ուկրաինայի համար 2-ի փոխարեն 5 Patriot զենիթահրթիռային համակարգ գնել. The Wall Street JournalԵկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի Սարգսյան«Ձեզ համար երգելն ամեն անգամ մեծ հուզմունք է». Լիլիթ Հովհաննիսյան Ջուդ Բելինգհեմը վիրահատության է ենթարկվել․ հայտնի են ապաքինման ժամկետները Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել Դասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ավստրիական Ալպերում 10 շաբաթական երեխան ողջ է մնացել մոտ 50 մետր բարձրությունից ընկնելուց հետոՌԴ Պետդուման վավերացրել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագիրըԻսրայելը նոր հարված է հասցրել Դամասկոսի կենտրոնին Արտակարգ դեպք Կապանում, «КамАЗ»-ից հաստոցն ընկել է և հայտնվել երթևեկելի գոտում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Արարատ Միրզոյանը մեկնում է արձակուրդ Փաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Ամերիկյան հատուկ ծառայությունները փորձում են պարզել Փաշինյանի հեռանկարայնությունը

Ըստ ամերիկյան դեսպանատան աղբյուրների՝ ամերիկյան հատուկ ծառայությունները, իրենց տեղական վերլուծական կենտրոնը, ողջ թափով վերլուծություններ են անում արտահերթ ընտրությունների հնարավորության հարցով, ուսումնասիրում են, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա ինչը կարող է դրական ազդել, ինչը՝ բացասական, Փաշինյանի գործողություններից որոնք կարող են դրական լինել։ Այդ ուսումնասիրությունն արվում է հասկանալու, թե որքանով է նպատակահարմար Փաշինյանի հետագա պաշտոնավարումը։ Համարում են, որ Փաշինյանը «տրոյական ձի» է, ով իրականում բլեֆ է անում արևմտյան կողմնորոշման մասով։

Ուսումնասիրություններ արվում են նաև բաց մեդիա դաշտում, թե այս կամ այն իրադարձության վերաբերյալ համեմատաբար նեյտրալ օգտատերերն ինչ արձագանք են տալիս։ Պարզվել է, որ հեծանվային արշավները որևէ դրական ազդեցություն չեն գործում։ Շատերը, որոնք ոչ իշխանություն են, ոչ ընդդիմություն, բացասական են վերաբերվում Փաշինյանի «կլոունադային»՝ համարելով, որ դա շոու է։ Ամենահետաքրքիրն այն է, որ ահավոր բացասական ռեակցիա կա Աննա Հակոբյանի ցանկացած ակտիվության շուրջ։ Վարչապետի տիկնոջ ցանկացած քայլ նյարդայնացնում է օգտատերերին՝ բացասական մեկնաբանություններ, ռեակցիաներ։

Այս ուսումնասիրությունը շարունակվելու է, ամերիկացիները հիմա հստակ ուզում են հասկանալ Նիկոլ Փաշինյանի հեռանկարները, ընդ որում՝ արտահերթ ընտրությունների սխեմայով։ Լավ պատկերացնում են, որ ԱՄՆ-ը լեգիտիմացնի կամ ապալեգիտիմացնի ցանկացած իշխանություն։

Ուզում են, ըստ էության, արտահերթ ընտրությունների միջոցով, խորհրդարան մտցնել արևմտամետ ընդդիմությունը, որը վերահսկիչ փաթեթ կունենա Փաշինյանի իշխանության մեջ, քանի որ ՔՊ-ն առանց ամերիկյան շարասյան չի կարողանալու 50+1 տոկոս հավաքել։ 

Էլիզա Գրիգորյան