Անչափահասին առևանգել են՝ ամուսնության նպատակով
Գարիկ Ս․-ն մեղադրվում է Հռիփսիմե Ս․-ին առևանգելու համար։
Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։
Գարիկ Ս․-ն, նախապես տեղեկացված լինելով Հռիփսիմե Ս․-ի անչափահաս՝ 17 տարեկան լինելու մասին, որոշել է ամունության նպատակով առևանգել նրան։ Նախապես համաձայնության գալով համագյուղացի ընկերներ՝ Գոռ Հ․-ի և Արսեն Ե․-ի հետ, 2024 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, վերջինիս վարած ավտոմեքենայով եկել են Արմավիր քաղաք, տեսել են Հռիփսիմե Ս․-ին, նրա հորեղբոր աղջկան՝ Անահիտ Ս․-ին և ընկերուհի՝ Դիանա Փ․-ին, հետապնդել են վերջիններիս՝ մինչև Արմավիր քաղաքի փողոցներից մեկը։
Այնտեղ Գարիկ Ս․-ն հետևի կողմից գրկել է Հռիփսիմե Ս․-ին և նրա կամքին հակառակ տեղափոխել ավտոմեքենայի կողմը, իսկ Գոռ Հ․-ն բացել է ավտոմեքենայի վարորդի հետևի նստատեղի դուռը և Գարիկ Հ․-ն հակառակ աղջկա դիմադրություններին, նրան նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին ու նստել նրա կողքին։
Դրանից հետո աղջկա կամքն անտեսելով, Արսեն Ե․-ն վարելով ավտոմեքենան, նրան տեղափոխել են Դիլիջան։ Այնտեղ վարձակալել տուն, որտեղ մնացել են շուրջ 2 ժամ, որի ընթացքում փորձել են Հռիփսիմե Ս․-ին համոզել մնան այնտեղ, բայց վերջինս չի համաձայնել և հորդորել է իրեն հետ տանել։
Այնուհետև նշված երիտասարդները դրսում հեռախոսազրույց են ունեցել, որից հետո աղջկան տեղափոխել են Աշտարակ, որտեղ նրան դիմավորել է մորեղբայրը, վերադարձրել է տուն:
Գործը դատարան է ստացվել հուլիսի 4-ին և մակագրվել դատավոր Կարինե Դավթյանին։
Գարիկ Ս․-ի, Գոռ Հ․-ի և Արսեն Ե․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը։
Կիրառվել է համաձայնեցման վարույթ։
Դատարանը վճռել է Գարիկ Ս․-ին, Արսեն Ե․-ին և Գոռ Հ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ և նրանց նկատմամբ նշանակել ազատազրկում պատժատեսակը՝ պատժաչափը սահմանելով 4 տարի ժամկետով, և այն պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով՝ մեղադրյալների վրա դնելով պարտականություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության ՀՀ տարածքը չլքել և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իրենց նոր բնակության վայրի հասցեն հայտնել:
Դատական ակտը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















«ՀայաՔվեն» կրթական ու սոցիալական տարատեսակ ծրագրեր է իրականացնում. Արմեն Մանվելյան
Գեներալ Արշակ Կարապետյանը գրոհելու է հրաման տվող է, մեղադրանքը գեղանկարչություն է
Լոռու մարզում 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված...
Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով
Վաղարշապատում մենք սատարում ենք բոլոր այն թեկնածուներին, որոնք դեմ են ներկայիս իշխանություններին․ Լե...
Էներգետիկ փոխակերպում. Հայաստանի հնարավորություններն ու մարտահրավերները քննարկվել են Robust Armenia ...
Քաղաքական հետապնդման պայմաններում ակնկալվում է ռեկորդային արագությամբ դատական ակտ. Վարդևանյան
Վաղարշապատի ճակատագիրը՝ վարչական ռեսուրսների և ժողովրդի կամքի միջև
Միքայել Սրբազանի նամակը բանտից՝ ուղղված վաղարշապատցիներին
36 հազար թոշակի գնողունակության մասին․ Հրայր Կամենդատյան