Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի մատակարարման շուրջ. ԶելենսկիՄեծամորում 40-ամյա վարորդը էլեկտրամոբիլով բախվել է պատին. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկներըՍևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 437 հազար հատ մանրաձուկԱմո՛թ ձեզ. Բանտարկում եք ու հետևից հոխորտում. Էդմոն Մարուքյան Ախուրյանում գործող գազալացակայաններից մեկում պшյթյուն է տեղի ունեցել. կա վիրшվոր PIN-կոդ, մատնահետք թե դեմքի սկանավորում. ո՞րն է սմարթֆոնի ապակողպման ավելի լավ և հուսալի մեթոդըՌուս ֆիզիկոսները հազարավոր անգամներով արագացրել են արևային վահանակների մշակումըԱվստրալիայում մրցավազքի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․ 9 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՔվեարկության գաղտնիության խախտում 14/47 տեղամասումՆիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների պատվին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցվեցԱՄՆ-ն և Դոմինիկյան Հանրապետությունը համատեղ գործողության ընթացքում նավից մոտ 500 կգ կոկաին են առգրավելԱյս երկու երիտասարդը 2-րդ անգամ են գալիս ընտրատեղամաս` ընտրելուՀորոսկոպ. ի՞նչ պետք է սովորել մինչև տարվա վերջ 14/41 տեղամասում նույն հեռավորության վրա առկա մի պաստառը հեռացնել են տալիս, ՔՊ թեկնածուինը` ոչUFC 322. Իսլամ Մախաչևը նվաճեց երկրորդ տիտղոսը ՀՃԿ-ն արձանագրում է ընտրախախտումները 14/12 տեղամասում ընտրողը նկարահանում է ծրարը: Քվեախցիկում երեխայի հետ էԲաց քվեարկության դեպքեր են արձանագրվել 14/22 և 14/45 ընտրատեղամասերում 14/34 տեղամասում քաղաքացու փոխարեն արդեն քվեարկել ենԼոռու մարզում 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել Մարց գետում․ կա վիրшվոր
Աշխարհ

ՌԴ-ում բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, որն ըստ իրավապահների՝ Ուկրաինայի ԶՈւ կողմից մասնակցել է պատերազմին

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում բերման է ենթարկվել Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանը, որը ՌԴ իրավապահների պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մասնակցել է պատերազմին։

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի տարածքում զինված հակամարտությանը վարձկանների հավաքագրման և մասնակցության համար։ Այս մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Գերատեսչության համաձայն՝ Բալյանը Ուկրաինա է ժամանել 2022 թվականի նոյեմբերին Մոլդովայի տարածքով, ընդգրկվել Ուկրաինայի «տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում», մասնակցել ռազմական գործողություններին՝ Դոնեցկի, Լուգանսկի և Խերսոնի շրջաններում։

2024 թվականի օգոստոսին Ռուսաստանում նրան հեռակա մեղադրանք է առաջադրվել և հետախուզում հայտարարվել Ռուսաստանի իրավապահ կառույցի փոխանցմամբ Բալյանը ձերբակալվել է հոկտեմբերին «Ռուսաստանի տարածք մտնելու փորձի ժամանակ»։

Հաղորդագրությունում նշված է, թե ՀՀ քաղաքացին, իբր, ընդունել է մեղքը և «սպառիչ ցուցմունքներ» տվել։ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը նրան նախնական կալանքի է ենթարկել։

Բալյանը կամ նրա ներկայացուցիչները ՌԴ իրավապահների պնդումները մինչ այս պահը չեն մեկնաբանել։