Այսօր՝ 08 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի. Մարի Հակոբյան

Past.am-ը զրուցել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահարուհի Մարի Հակոբյանի հետ: Զրուցել ենք թավջութակի ընտրության, արդեն իսկ գրանցած հաջողությունների մասին: Մարին անկեղծացել է, թե ինչ զգացումներ է ունենում հարյուրավոր հանդիսատեսների առջև ելույթ ունենալիս:

- Մարի, թավջութակահարուհի եք: Ինչո՞ւ եք ընտրել հենց այդ յուրահատուկ գործիքը: Մանկության երազանք է եղել, թե՞ ավելի հասուն տարիքում կայացրած որոշում:

- Շատ կցանկանայի մի քանի տարի անց վստահ ասել, որ կայացած թավջութակարուհի եմ: Հիմա կցանկանայի ներկայանալ որպես Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի թավջութակի բաժնում սովորող ապագա երաժիշտ: Թավջութակի ընտրությունը շատ հետաքրքիր պատմություն ունի: Մայրս է թավջութակի մեծ սիրահար և որոշել էր թավջութակ նվագել սովորել, երբ ես 6 տարեկան էի: Երբ տեսա այդ գործիքը, շատ հավանեցի հենց տեսքը, գույնը: Դե փոքր էի, ձայնից շատ բան չէի հասկանում: Ես էլ ցանկացա նվագել: Ինձ ասացին, որ ծանր գործիք է, դժվար է նվագել, մատներս կցավեն: Բայց փորձեցի ու մինչև հիմա նվագում եմ:

-Ձեր գրանցած ի՞նչ հաջողությունների մասին կարող եք պատմել մեր ընթերցողներին: Ի՞նչ մրցույթների եք մասնակցել, որտե՞ղ եք հասցրել ելույթ ունենալ:

-Ամենավերջին հաջողությունս հունիս ամսին Լիտվայում կայացած Սոնդեցկիսի մրցույթին առաջին տեղ, Գրան պրի և լիտվական պարտադիր նյութի լավագույն կատարող մրցանակն է: Դրանից առաջ ապրիլ ամսին Իտալիայում կայացած թավջութակահարների մրցույթում ստացել էի Գրան պրի, ինչի կապակցությամբ այս տարվա հոկտեմբերին Իտալիայի Տրեվիզո քաղաքում հրավիրվեցի մենահամերգի, որը շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Հաջողություն եմ ունեցել որպես տարբեր մրցույթների հաղթող նվագելու այնպիսի բեմերում, ինչպիսիք են Նյու Յորքի Քարնեգի հոլը և Փարիզի ֆիլհարմոնիկը: Պատիվ եմ ունեցել նաև նվագելու լեգենդար Դավիդ Գերինգասի հետ Բեռլինում Հենդելի երկու թավջութակի համար սոնատան: Դա ինձ համար շատ կարևոր ելույթ էր: 

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու եք: Ի՞նչ եք կարծում՝ կրթաթոշակները որքանո՞վ են կարևոր պատանիների տաղանդների զարգացման և կրթության համար առհասարակ:

-Հիմադրամը շատ մեծ աջակցություն է ինձ պես երիտասարդ երաժիշտների համար: Հիմա աշխարհի հետ համահունչ քայլելու համար պետք է մեծ փորձ, տարբեր հայտնի մասնագետների հետ շփումներ, մասնակցություններ փառատոններին, ելույթներ:

Հիմնադրամի շնորհիվ ես և հիմնադրամի մյուս անդամները հնարավորություն ենք ստանում վարպետության դասեր ստանալու այնպիսի երաժիշտներից, ինչպիսիք են օրինակ իմ դեպքում աշխարհահռչակ թավջութակահար Ստիվեն Իսսերլիսը: Ես մեծ պատիվ եմ ունեցել նվագելու աշխարհի տարբեր բեմերում հենց հիմնադրամի աջակցությամբ, որոնցից կուզենայի առանձնացնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իմ ելույթը մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Նման հնարավորությունները նաև շատ մոտիվացնում են ավելի շատ սովորելու ու ավելի մեծ պատվով ու պատասխանատվությամբ ներկայանալու հանդիսատեսին:

-Օրերս Պեկինում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի բացման արարողության ժամանակ ելույթ եք ունեցել: Որպես երաժիշտ, ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար ելույթ ունենալ Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

-Չինաստանի ազգային օպերան Պեկինի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկն է: Ելույթ ունենալ նման բեմում նման պրոֆեսիոնալ նվագախմբի հետ, նշանակում էր շատ մեծ պատասխանատվությամբ ներկայանալ համերգին: Այս ելույթը նաև շատ խորհրդանշական է, որովհետև համերգի մասնակցող երեք երաժիշտներից միայն ես էի հայ: Ամեն դեպքում այս ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի:

-Ինչպե՞ս եք կարողանում զսպել հուզմունքը, էմոցիաները նման լայնամասշտաբ միջոցառումների և հարյուրավոր ներկաների առջև ելույթ ունենալիս:

-Մինչև հիմա դեռ չեմ կարողանում զսպել հուզմունքս: Իրականում դա կարևոր խնդիր է ինձ համար, և ես իսկապես աշխատում եմ այդ ուղղությամբ:

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

Մբապեն 200-րդ գոլն է խփել ազգային առաջնություններում Թբիլիսիի քաղաքապետարանը ցույցերի էպիկենտրոնում սկսել է տոնածառի տեղադրումը Մեր ժողովուրդների պայքարը եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի․ Զուրաբիշվիլին՝ Զելենսկուն Ամեն 5-րդ տղա նախազորակոչային տարիքում Հայաստանից արտագաղթում է. Ավետիք Չալաբյան Կենդանակերպի խորագիր. ձգողականություն ըստ կենդանակերպի շրջանակի Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դստեր գրառումը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նշում է գործունեության հնգամյակը. ձեռքբերումներ և առաջիկա անելիքներ Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ ՌԴ ՊՆ Լավագույն կենտրոնական կիսապաշտպանների վարկանիշը․ FourFourTwo Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն «Մարդ ու կին էլ են բաժանվում, նորմալ է». Ռաֆայել Երանոսյանը՝ Անդո-Ռաֆո զույգի բաժանման մասին Ասադը փախավ իր երկրից. նրա պաշտպան Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգռված չէր պաշտպանել նրան. Թրամփ Արևային մարտկոցների նոր կիրառություն են գտել. ի՞նչ կարող են անել դրանք բացի էներգիա արտադրելուց Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. եղանակը՝ Հայաստանում Ահաբեկիչները հայտարարել են, որ սկսել են շրջապատել Դամասկոսը. Սիրիայի ՊՆ-ն հերքում է այդ տեղեկությունը Զիդանը ցանկություն չունի ժամանակավոր մարզիչի կարգավիճակում վերադառնալ «Ռեալ» Կապանում բախվել են «Toyota»-ն ու «Shacman»-ը Չկրակված պարկուճները վերածվել են արվեստի գործերի Իլոն Մասկի նեյրոնային ցանցն արդեն հասանելի է բոլորին Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Փաշինյանը տիկնոջ հետ Գյումրիից մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը (տեսանյութ) Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը Երևանում բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի «Արտյոմ Կանևսկոն»՝ Արտյոմ Հարությունյանը ու նրան ուղեկցողները Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր Ավետիսյան «Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». Էմմի Թրամփն ու Շոլցը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Ուկրաինայի հարցում համատեղ մոտեցում ունենալու հնարավորությունը Սուպերլիգայի նախագիծը մի քանի մոլորեցված մարդկանց մտքերում է․ ՊՍԺ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր Աղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան Նորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներին Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց