Сегодня: 25 Август 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կոնգրեսում հայտնել են, որ 2049 թվականին ԱՄՆ պետական պարտքը կհասնի ՀՆԱ 144 տոկոսին

2049 թվականին Միացյալ Նահանգների պետական պարտքը կհասնի «աննախադեպ մակարդակի»՝ երկրի ՀՆԱ 144 տոկոսին: Այս մասին նշված է երեքշաբթի հրապարակված ԱՄՆ Կոնգրեսի Բյուջետային վարչության զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում ընդգծվում է, որ պետպարտքը այսպիսի ցուցանիշի կհասնի՝ կապված բյուջեի պակասուրդի բարձր մակարդակի եւ երկրի գործող օրենսդրության նորմերի հետ: Զեկույցի հեղինակների խոսքով՝ պետպարտքը 2019 թվականի ՀՆԱ 78 տոկոսից 2029 թվականին կմեծանա մինչեւ 92 տոկոս:

«Պարտքի նման մակարդակը երկրի պատմության մեջ ամենաբարձրը կլինի եւ էլ ավելի կաճի: Բյուջեի մեծ պակասուրդի եւ աճող պարտքի հեռանկարը երկրի համար զգալի վտանգներ է պարունակում եւ քաղաքական գործիչների առջեւ լուրջ դժվարություններ է առաջացնում»,- նշված է զեկույցում: