Էրդողանը պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո մտադիր է շարունակել Մերձավոր Արևելքի խնդիրների քննարկումը։ Նա հավելել է, որ թուրքական կողմը սկսել է կապ հաստատել Թրամփի հետ ընտրություններից անմիջապես հետո։ Այս մասին գրում է yeniakit.com.tr կայքը:
«Մենք կշարունակենք մեր բանակցությունները Դոնալդ Թրամփի հետ նրա պաշտոնավարման նոր ժամկետում և կքննարկենք Մերձավոր Արևելքի իրադարձությունները՝ համաձայն նրա, ինչի շուրջ նախկինում պայմանավորվել ենք։ Օրինակ՝ մենք կդիտարկենք Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու և ահաբեկչական «Քրդստանի աշխատավորական կուսակցության»-ն աջակցությունը դադարեցնելու հարցը»,- լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավելել է, որ Անկարան մտադիր է Վաշինգտոնի հետ քննարկել Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի դեմ։
«Մենք հուսով ենք, որ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում տարածաշրջանում կհաստատվի մշտական խաղաղության և հանգստության շրջան»,- եզրափակել է Էրդողանը։




















Участники Idram Junior получили призы: завершился первый конкурс финансовой грамотности Junius
Idram объявляет о сотрудничестве с WeChat Pay
«Сила одного драма» — главный спонсор национального хакатона AI4Biodiversity: AI Solutions for Natur...
Мероприятие в формате Speed-Mentoring придало новый импульс “зелёным” инновациям программы Ucom Fell...
В Армению через территорию Азербайджана поступило зерно четвёртого сорта – кормовое зерно, предназн...
Ucom поддерживает развитие высокотехнологичного образования в Армении
Сигнал от доверенного лица «Всеармянского фронта» Р. Степаняна
Какую альтернативу можно предложить исключительным условиям? «Паст»
Директор Ереванского филиала РЭУ — в жюри Межвузовского чемпионата по дебатам
Пашинян сделал все, чтобы передать Арцах Азербайджану: «Паст»