Сегодня: 25 Август 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը 2018թ. հունիսին իր դիմումի համաձայն ազատվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։