Oրակարգում մարզպետների հրաժարականի հարց չի եղել. իմքայլական պատգամավոր (տեսանյութ)
Այսօր «Իմ քայլը» խմբակցության կողմից Աժ են հրավիրվել ՀՀ բոլոր մարզպետները։
Դռնփակ հանդիպումից հետո իմքայլական պատգամավոր Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ օրակարգում մարզպետների հրաժարականի հարց չի եղել։
Հանդիպման գլխավոր նպատակն այն է, որ կապ ստեղծվի մարզպետների և պատգամավորների միջև։