700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ
![700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ](/rs.php?image=//disc/28-11-24/e1fc59b2b4534a38ab4692bf5dae528e.jpg&w=780)
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով նոյեմբերի 25-ին փակվել էր բեռնատարների համար։ Նոյեմբերի 26-ին էլ ճանապարհը 2 ուղղություններով փակվեց բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Անցակետը հատելու հերթում, այս ժամի դրությամբ, ընդհանուր 2231 տրանսպորտային միջոց է սպասում, որոնցից 688-ը հայկական են։