Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում վաղը տպագրվելու է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը․ Իվետա ՏոնոյանԱլբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung «Ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան և չընդգրկել բանակցություններում». ընդդիմությունը վստահ է՝ կարելի էր խուսափել պատերազմից75 տարեկանում կյանքից հեռացել է «Mօrtal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի ՏագավանԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինՅունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում Դիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Ժողովրդի կամքը հիմա աննախադեպ կերպով ճնշվում է․ Մենուա ՍողոմոնյանՄեծ մենաշնորհները պետք է ազգայնացվեն, դրանք պատկանում են ժողովրդին․ Հրայր Կամենդատյան Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նախաձեռնող խումբ Արշակ սրբազանը այս վարչախմբի պատվերով կալանավորված 4-րդ եպիսկոպոսն է. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Իշխանության` ամեն գնով պահպանումը ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն․ Հովհաննես Իշխանյան ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է. Արմեն ՍտեփանյանՓաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքները վարույթ են ընդունվել. Արամ Վարդևանյան Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կենսաթոշակները 50%- ով պետք է բարձրանան. «Հայաքվեն» ստորագրահավաք է նախաձեռնում. ասուլիս
Հասարակություն

AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում

Ս.թ. նոյեմբերի 23-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ սփեյսը փակեց իր դռները՝ նշանավորելով Բիենալեի ընթացքում AKNEYE-ի ճանապարհորդության ավարտը: Վեց ամիսների ընթացքում 31 արվեստագետ աշխարհի տարբեր անկյուններից միավորվել էին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ցուցադրելով ոչ միայն անհատական, այլև հավաքական ստեղծագործության ուժը: 

Փակման արարողությանը ներկա էին բազմաթիվ նշանավոր հյուրեր, արվեստասերներ, համադրողներ և կոլեկցիոներներ՝ տոնելու AKNEYE-ի հանձնառությունը՝ խթանելու նորարարությունն ու ստեղծագործությունը ֆիզիկական և թվային արվեստի խաչմերուկում: Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել արվեստագետ Զեյնեփ Չիլեք Չիմենի արվեստի կենդանի ցուցադրությունը, ինչին հետևել է գալա ընթրիքը խորհրդանշական Մուրանո կղզում:

Ընթրիքը հատկանշանական էր նրանով, որ կայացալ է AKNEYE-ի թերևս ամենայուրահատուկ գործակցությունը բրիտանացի հայտնի նկարիչ Սաշա Ջաֆրիի հետ: Ինչպես համաճարակի ժամանակ արվեստագետն ստեղծել էր Գինեսի ռեկորդների գրքում տեղ գտած աշխարհում ամենամեծ կտավը, այնպես էլ փակման միջոցառման օրը հյուրերի աչքի առաջ նկարել է ամենամեծ ակնի վրա: Ներկաներին հիացրել է այդ բացառիկ և ինտերակտիվ կատարումը, որը լավագույն կերպով փոխանցվել է նրանց ամբողջ երեկոյի ընթացքում:  «Through the Eye of the Artist» գեղարվեստական ուղին ավելին է, քան պարզապես համագործակցությունը: Սա անցյալի և ապագայի միաձուլումն է, մարդկության վերամիավորման և արվեստի ավանդական սահմանները հատող նորարարության ապացույցը: 

Հրավիրվածների թվում էին AKNEYE-ի ստեղծման գաղափարակիր Անահիտ Բադալյանը, ֆասթեքսի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Կա՛ Ֆոսկարիի համալսարանի Արվեստի պատմության դասախոս և համադրող Սիլվիա Բուրինին, Սաշա Ջաֆրիի Ստուդիոյի տնօրեն Ֆալգունի Ուիդոնը և այլք: Արվեստագետի ինքնատիպ ցուցադրությանը հետևելուն զուգընթաց՝ նրանք վայելեցին 100 տարի առաջ Բիենալեի բացման արարողությունից հետո կազմակերպված տոնական ընթրիքի ճաշացանկից ոգեշնչված ուտեստները, որի պատճենը մեզ է հասել ընթրիքին մասնակցած հայ անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանի շնորհիվ: Այդ ճաշացանկի նմանօրինակ ուտեստները պատրաստել էր Միշլենի աստղ ունեցող շեֆ-խոհարար Տինո Վետտորելոն: Խոհարարի, համահիմնադրի և պատվավոր հյուրերի ստորագրություններով ճաշացանկերը դառնալու են NFT և հանվեն վաճառքի:

Երեկոյի տպավորությունների մասին խոսել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը.

«AKNEYE-ը նորարարական հարթակ է նորաստեղծ և կայացած արվեստագետների համար: Երբ մի քանի ամիս առաջ ծանոթացա ծրագրին, վստահ էի, որ պիտի հետաքրքիր ճանապարհ անցնի, և այդպես էլ եղավ: Այս վեց ամիսների ընթացքում 30-ից ավելի արտիստներ մասնակցեցին ծրագրին և կարողացան ինքնաբացահայտվել և բացահայտվել հասարակության համար: AKNEYE-ի ծրագիրը միջավայր է, որը կապում է արվեստը, մշակույթը, նորարարությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, վիրտուալը, NFT-ն և բնականաբար բիզնեսը: Շատ կարևոր եմ համարում, որ այս ծրագիրը կարողացավ հայ և միջազգային արվեստագետներին միավորել իր շուրջը և նոր հնարավորություններ տալ՝ զարգանալու»:

«Այսօր մենք ունեցանք հիանալի երեկո. Սաշան ստեղծեց իր անհավանական AKNEYE-ը: Սաշայի աշխատանքի ֆիզիկական բնույթը՝ զուգակցված AKNEYE-ի և Fastex-ի թվային բնույթի հետ, շատ հետաքրքիր համագործակցություն է բոլորիս համար: Այս երեկո մենք տեսանք, թե ինչպես Սաշան Դուբայի իր արվեստանոցից կենդանի կատարմամբ ստեղծեց իր ֆիզիկական AKNEYE քանդակը՝ ներկաներին հաղորդելով աներևակայելի մեծ փորձառություն Վենետիկի բիենալեի վերջին շաբաթվա ընթացքում: Տպավորիչ էր։ Շնորհակալություն», - նշել է Սաշա Ջաֆրիի Ստուդիոյի տնօրեն Ֆալգունի Ուիդոնը:

Fastex-ի մասին 

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: