Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա Ավթանդիլյան
Հասարակություն

ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ մասնակցեց Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» նկարների ցուցահանդեսին

Կապանա տան գեղանկարիչների փաղանգում Հրանտ Դանիելյանը մնայուն տեղ ունի։ 1970-ականների կեսերից պարբերաբար կազմակերպվել են արվեստագետի գեղանկարների անհատական  ցուցահանդեսներ, մասնակցել է նաև խմբակային ցուցահանդեսների։ Դեկտեմբերի 4-ին Հրանտը կդառնար 64 տարեկան։ Բայց, ցավալիորեն, երեք տարի առաջ հրաժեշտ տվեց երկրային կյանքին։

Արվեստագետին հիշատակի տուրք էր Կապանի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ նրա ծննդյան տարեդարձի օրը բացված «Իմ սիրտը Կապանում է» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին մասնակցում էին մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ համայնքների ղեկավարներ Գևորգ Փարսյանը, Մանվել Փարամազյանը, Խաչատուր Անդրեասյանը, Հովսեփ Առաքելյանը, Դավիթ Ղուլունցը, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ, հանրության տարբեր խավերի ներկայացուցիչներ, նրա արվեստի երկրպագուներ։

Բացման խոսքով հանդես եկավ գեղանկարիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ով մասնավորապես ասաց․ «Յուրաքանչյուր ստեղծագործող մարդ, ով գործունեություն է ծավալում մեր մարզում, արժանի է գնահատանքի։ Այսօրվա ցուցահանդեսը կրում է «Իմ սիրտը Կապանում է» խորագիրը, որովհետև հայրս ամբողջ կյանքում ստեղծագործել, արարել և ժառանգություն է թողել Կապանին նվիրված բազմաթիվ ստեղծագործություններ։ Սա ևս Կապանի ու Սյունիքի ճանաչելիությունը բարձրացնելու մի ճանապարհ է։ Շնորհակալ եմ բոլորիդ»։

Գեղանկարչի արվեստի մասին գնահատանքի խոսք ասաց Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, գեղանկարչի մյուս որդին՝ Արամ Դանիելյանը երախտագիտություն հայտնեց համայնքային իշխանություններին՝ ի դեմս համայնքապետ Գևորգ Փարսյանի, ցուցահանդեսի կայացմանը նպաստելու համար։

Այնուհետև ցուցահանդեսի այցելուները ծանոթացան Հրանտ Դանիելյանի կտավներին, որ նա արարել է կյանքի վերջին երկու-երեք տարվա ընթացքում։ Դրանցում հայրենի եզերքի հանդեպ սեր կար, ջերմ վերաբերմունք և քնքշություն։ Առաջին անգամ այս կտավները ցուցադրվել են 2022-ին՝ Երևանում՝ Հայաստանի նկարիչների միությունում, հաջորդ ցուցադրությունները կլինեն Գյումրիում, Ռուսաստանի Դաշնությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպայում։

2025 թվականի գարնանը նախատեսվում է բացել Հրանտ Դանիելյանի տուն թանգարան՝ Մելիք Ստեփանյան 10 հասցեում, որտեղ նա ստեղծագործել է մոտ 30 տարի, և շատ կապանցիների համար արդեն իսկ սիրված վայր էր դարձել...