Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 30-ին, աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ: