Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում
Նախօրեին Պենտագոնում կայացել է Հայաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Լլոյդ Օսթինի հանդիպումը։ Ամերիկացի պաշտոնյան այն որակել է պատմական, հայտարարել, թե ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները երբևէ այսքան մոտ չեն եղել։
Վերջին անգամ Հայաստանի ու Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին 2012-ին։ Միացյալ Նահանգների հետ պաշտպանական ոլորտում գործակցությունն ակտիվացել է վերջին երկու տարիներին։ Հենց այս ընթացքում Հայաստանում հայ-ամերիկյան երկու զորավարժություն է անցկացվել։ Վերջինը՝ «Արծիվ գործընկեր-2024»-ն էր, դրան ամռանը մասնակցում էին Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
ԱՄՆ-ը Հայաստանը ցանկանում է ՌԴ-ի դեմ նոր պլացդարմ դարձնել։ Հատկապես, Վրաստանի՝ վեկտորը փոխելու և հակաարևմտյան քայլեր ձեռնարկելու ֆոնին ՀՀ գործող իշխանությունների «բաժնետոմսերը» թանկացել են։ Ուստի Օսթինը կարող է «պատմական» որակել շարքային մի հանդիպում։ ԱՄՆ-ը Հայաստանին կարող է սիրաշահել, տարբեր անշառ բաներ առաջարկել (օրինակ, Պապիկյանը քննարկել է ՀՀ ԶՈՒ համազգեստի հարցը), բայց իրական որևէ բան չեն առաջարկելու: Փոխարենը, Հայաստանը երկրորդ «Սիրիա» են դարձնելու՝ թուրքերի ախորժակը հագուրդ տալու, Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու համար։
Մանե Հովսեփյան




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Շնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամ...
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը
Իշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա Կոստանյան
Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասին