Չկրակված պարկուճները վերածվել են արվեստի գործերի
Այս օրերին «Արվեստը՝ հանուն խաղաղության» խորագիրը կրող մի քանի ցուցահանդեսների ծրագրով Ֆրանսիայում է գտնվում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը:
Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են: Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների տեսքով: Արտակ Թադևոսյանն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում համայն մարդկությանը:
Նշենք, որ միջազգային ֆորմատում առաջին անգամ ցուցադրվում են արվեստագետի քանդակները՝ 9 կտոր քանդակներ, որոնք ցուցադրվում են՝ «Զսպենք չարության պարկուճը» խորագրի ներքո:
Որքան էլ մոդեռն ու ժամանակակից են զարդերը, այնուամնեայնիվ դրանց նայելիս առաջինն աչքի է ընկնում հայկականությունը, ինչը, իհարկե, իր տեղն ունի հայ արվեստն ու հայկականը միջազգային հարթակներում առավել ճանաչելի դարձնելու գործում:
«Մշակութային այս երկխոսությունը համաշխարհային ագրեսիան արվեստով զսպելու լավագույն ձևերից է»,– նշում է Արտակը մեզ հետ զրույցում։




















Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Անհավատալի է. Ծափաթաղի բուժքույրը՝ 3-ամյա Տիգրանի սպանության մասին
Սրտանոթային հիվանդի դեղերն ավելի թանկ են, քան իր ամսական թոշակն է. Հրայր Կամենդատյան
Քվեաթերթիկը պատրաստ է․ Վահե Հովհաննիսյան
Եթե չկանխվի եկեղեցու հանդեպ ատելության խոսքը, կլինեն բախումներ. Մենուա Սողոմոնյան
Թոշակները պետք է 50 տոկոսով բարձրացվեն. Հրայր Կամենդատյան
Մոնթեավան գյուղի միջադեպի մասին ահազանգում է ՀՃԿ N2 ավագանու անդամը
Սոչիում հրթիռային վտանգ է հայտարարվել․ Տուապսեում անօդաչուն վնասել է նավթային լցանավը
Չորրորդ արդյունաբերական հեղափոխության հնարավորությունները. ի՞նչ կարող է անել Հայաստանը. «Փաստ»
Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին. ՆԳ նախարար