Կապանում բախվել են «Toyota»-ն ու «Shacman»-ը
Դեկտեմբերի 7-ին, ժամը 13:18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1954 թ.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ. Մ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտամեքենայի ուղևոր-ներ Է. Գ.-ն (ծնված 1985 թ.) և Ժ. Պ.-ն (ծնված 1942 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:




















«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանա...
Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ
Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Ass...
Երկրաշարժ Հայաստանում
ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է...
Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի