Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արսեն Թորոսյանից փախչում են նույնիսկ իր տեղակալները Վահագն Խաչատուրյան, Ալիևին շնորհակալություն հայտնելուց, քծնելուց առաջ որդեկորույս ծնողներին նայի ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան«Համահայկական ճակատ» շարժման անդամները` արտաշիրիմում պահանջող ծնողների հետ միասին, գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց Վահագն Ալեքսանյան, կարո՞ղ ա մոռացել ես, որ ձեր ՔՊ-ական կառավարության 7 տղամարդ նախարարից 5-ը չեն ծառայել ու չծառայածների բանակը Նիկոլ Փաշինյանն ա գլխավորում. Արմեն ԱբովյանՏարօրինակ զարգացումներ Մասսյացոտնի թեմի շուրջ Միջազգային իրավունքի համակարգը չի գործում, աշխարհում խոսում է ուժը․ Աննա ԿոստանյանԱնհրաժեշտ էին մեծաթիվ զոհեր՝ Շուշիի հանձնումը լեգիտիմացնելու համար․ Արամ ՊետրոսյանՍամվել Կարապետյանը փոքր բիզնեսին ազատելու է հարկերից. Նարեկ ԿարապետյանՁեր ցուցաբերած աջակցությունը մեր մարզադպրոցների կայուն զարգացման համար անգնահատելի է․ մարզադպրոցի տնօրենը՝ Ծառուկյանին ՔՊ-ում ծանր են տարել կուսակից պատգամավորուհու պատիժը Կարապետյան ընտանիքի համար կրթությունը միշտ առաջնային է եղել Փաշինյանը գնում է պետական պարտքը եռապատկելու ուղղությամբ Մեկնարկում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի մրցույթը «Մեր Ձևով»-ի ծրագիրը հիմնված է այն լուծումների վրա, որոնք կարող են իրական փոփոխություն բերել ՀայաստանումԹույլ մի տվեք ձեզ մոլորեցնել․ Հայաստանում կատարվողը իրավական հիմք չունի30 տարի շարունակ Կարապետյան ընտանիքը ուսանողների կողքին էԻնչպես սանձել յոդը. Գիտնականները գտել են պերովսկիտային արևային մարտկոցները պաշտպանելու միջոցՎտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ»
Աշխարհ

Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դստեր գրառումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Էսրան, X սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին։

«Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց», - նշել է նա։

Դեկտեմբերի 8-ի առավոտյան Reuters-ն իր աղբյուրները վկայակոչելով գրել էր, որ  Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նստել է ինքնաթիռ և Դամասկոսից օդ է բարձրացել անհայտ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։

Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, ինչպես նաև նախագահական պալատի համալիր:

Չնայած ահաբեկիչների առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ջոլանին կարգադրել էր հասարակական և կառավարական գույքի վրա չհարձակվել, սակայն որոշները մտել են Դամասկոսում նախագահ Բաշար ալ Ասադի տուն և թալանել այն, հայտնում է Tasnim գործակալությունը: