Ազգային ժողովն ընդունել է մի շարք օրենսդրական փաթեթներ
Հայաստանի Ազգային ժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում ընդունել է գործող օրենքների մի շարք լրացումներ, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Խորհրդարանականները, մասնավորապես, հավանություն են տվել. Քաղաքացիակատարողական օրենսգրում փոփոխություններ կատարելու օրինագծին («կողմ» - 102, միաձայն); «Պետական թոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» -102, միաձայն); «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ» -102, միաձայն); «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու («կողմ» -102, միաձայն)։