Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Աղբահանությունն անմխիթար վիճակում է շրջայցի մեկնող մեքենաների թվի կտրուկ նվազման պատճառով. Երևանի փոխքաղաքապետ


Աղբահանությունն անմխիթար վիճակում է: Աղբահանության պատշաճ իրականացման համար ուղիղ համեմատական մեծություններ են աղբահանող տեխնիկան ու դրա որակը: Այսօր աղբահանության որակի կտրուկ անկումը պայմանավորված է «Սանիտեք» ընկերության կողմից շահագործվող տեխնիկայի քանակի գնալով նվազմամբ ու վերջին օրերին ավելի կտրուկ նվազմամբ: 

Այս մասին այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Շրջայցի մեկնող մեքենաների թիվը կտրուկ նվազել է դրանց խափանումների պատճառով, և մինչ մեր կողմից արդեն պատվիրված 34 մեքենաները կլինեն Երևանում, դրանք արդեն ուղևորման փուլում են, հավանաբար մինչև հուլիսի վերջ ամբողջ խմբաքանակից մի ահագին հատված կունենանք Երևանում, որոնք հասնելու հաջորդ օրը կներդրվեն շրջանառության մեջ, կաջակցեն «Սանիտեքին», մինչ կհասկանանք, թե «Սանիտեքի» գործառույթները դեպի ուր են տանում իրենց»,-ասաց Հայկ Սարգսյանը: 

Հարցին, թե «Սանիտեքի» հետ պայմանագիրը խզել հնարավոր է, փոխքաղաքապետն ասաց, որ ամեն ինչ հնարավոր է, բայց մինչ այդ պետք է հաշվարկել դրանց արժեքն ու հետևանքը: 

«Այսօր խզելու դեպքում մենք ունենք մեծ ռիսկ, որովհետև մենք դեռ չունենք մեր աղբահան մեքենաները: Ինչ է տեղի ունենում, եթե խզենք պայմանագիրը, այդ 12 մեքենաներն էլ դուրս չեն գա քաղաք, մեր պատվիրած մեքենաներն էլ դեռ չեն հասնում, և մենք կունենանք ավելի վատ իրավիճակ»,-ասաց նա:

Հարցին, թե 34 մեքենաները գան, հնարավոր կլինի՞ խզել պայմանագիրը, փոխքաղաքապետն ասաց, որ հնարավոր է ինչպես և այսօր, բայց 34 մեքենաների առկայության դեպքում պայմանագրի խզման հետևանքները շատ ավելի մեղմ կլինեն: 

Նա ասաց, որ այդ 34 մեքենաների առկայության դեպքում, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից ձևավորված բյուջետային հիմնարկի ամբողջությամբ գործածության դեպքում բավական լավ աղբահանություն կունենան, պլանը կա: 

Հարցին, թե կոնկրետ Կենտրոն համայնքում երաշխավորում են, որ բազմաբնակարան շենքերում առնետներ չեն լինելու կամ չեն բուրելու, ասաց, որ եթե այս ամառվա մասին է, ապա դա այս ամառ երաշխավորելը դժվար է: 

Դիտարկմանը, թե ավագանու ընդդիմադիր խմբակցություններն ասում են, որ ավագանու անդամները մանդատները չեն օգտագործում, և քաղաքային նոր իշխանության գործողությունները բացասական են գնահատում, Հայկ Սարգսյանն ասաց, որ առանց բացառության բոլոր ավագանու նիստերին ներկա է եղել, և բոլոր նիստերն ունեցել են քվորում, հանձնաժողովների նիստերին ներկա է լինում, երբ իր կառավարմանը ենթակա հարցեր են քննարկվում:

Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին