Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ողբերգական ավտովթարի հետեւանքով 5 տուժածներից 2 երեխաների վիճակը միջին ծանրության է

Որևան–Սևան ճանապարհին ողբերգական ավտովթարի հետեւանքով Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2 երեխաների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, NEWS.am-ին հայտնեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Մեզ մոտ բերվել է 2 երեխա, տղա ու աղջիկ, մեկը՝ 9-ը, մյուսը՝ 11։ Երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տղայի մոտ կա փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, երեխան տեղափոխվել է վնասվածքաբանական բաժին։ Աղջկա մոտ գրանցվել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, տեղափոխվել է համապատասխան բաժանմունք։ Երեխաները գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ»,- ասաց Դերձյանը։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 40-րդ կմ-ին բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1954 թ.) եւ «Volkswagen Golg 5» մակնիշի (վարորդ՝ Դ.Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, Դ.Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել էր Հրազդանի ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել էր ծանր:

Փրկարարները «BMW X5» մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդ Հ.Հ.-ին, ուղեւորներ՝ Ն. Հ.-ին (2010 թ.), Ա. Ս.-ին (2008 թ.) եւ Ա.Մ.-ին (1954 թ.), ովքեր հոսպիտալացվել էին Հրազդանի ԲԿ, այնուհետեւ՝ տեղափոխվել Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել էին միջին ծանրության:

«Volkswagen Golg5» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս էին բերել Վ.Վ.-ի (1995 թ.) եւ 2 ուղեւորի (Գ.Ն., 1998 թ. եւ Կ.Հ., 1997 թ.) դիերը եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»