Տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Բելառուսի միջև դրված է ամուր հիմքերի վրա
Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր վաղ առավոտից, հայկական մամուլի լրահոսը գերհագեցած էր Բելառուսի Հանրապետության և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերաբերող լուրերով: Լուսաբանվեց ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և Ա. Լուկաշենկոյի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, ինչին զուգահեռ հրապարակվեց նաև Մինսկում Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Լուկաշենկոյի կողմից ՀՀ նախագահ Ա. Սարգսյանի ընդունելությունը:
Ուշագրավը երկխոսության այն հատվածն էր, երբ Լուկաշենկոն խոսելով երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության և ներդրումների մասին, առանձնացրեց երկու ամենահաջողված նախաձեռնությունները, որոնք համատեղ իրականացվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ: Առաջինը դա Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի մասնաճյուղն է, որը գտնվում է Բելառուսի Հանրապետությունում, իսկ երկրորդը «ԱՐ-ԲԵ» հայ-բելառուսական առևտրի տունն է, որն ընդգրկում է Հայաստան-Բելառուս ապրանքաշրջանառության 30-40 տոկոսը:
Ընդհանուր առմամբ այս երկու հաջողված պրոյեկտները պարարտ հող են հանդիսանում երկու պետությունների միջև արդեն իսկ ամուր հիմքի վրա դրված փոխգործակցության համար, ինչը բնականաբար կարող է ծառայել մեր պետության բարեկեցության մակարդակի բարձրացմանը: Եվ ինչպես ինքը՝ Ա. Լուկաշենկոն նշեց, համագործակցությունը առաջնահերթ բխում է երկու պետությունների շահերից:Սա այն հերթական օրինակներից մեկն է, երբ Գագիկ Ծառուկյանի անձնական կապերն ու հեղինակությունը պատճառ են հանդիսացել երկու երկրների միջև խորը բարեկամական հարաբերությունների ձևավորման, ինչի զարգանալու տենդենցը չնկատելն անհնար է: