Այսօր՝ 11 դեկտեմբերի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Պետք է թռիչքներ ունենան ՀՀ դրոշով օդանավեր». Վարչապետի մոտ քննարկել են ՀՀ քաղավիացիայի զարգացման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:

«Այսօր հավաքվել ենք քննարկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագրի նախագիծը, որպեսզի կողմնորոշվենք, թե ինչ ռազմավարական ուղղություն ենք որդեգրում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացման բնագավառում:

Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ժամանակակից աշխարհում գործուն ազգային ավիաընկերություններ ունենալը պետական ատրիբուտիկայի կարևոր բաղադրիչ է: Եվ, իհարկե, մեր բոլորիս նպատակը և ցանկությունը՝ ավիացիոն շուկայում հայկական, հայաստանյան ընկերություններ ունենալն է: Ես ուզում եմ, որ մենք չշփոթենք հասկացությունները, որովհետև նախկինում գործած համակարգերի և մեխանիզմների գործունակությունը դեռ պետք է քննարկվի, բայց այն, որ Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան Հայաստանի դրոշով օդանավեր, դա ինձ համար կասկածից վեր է: Այլ հարց է, թե մենք ինչ ռազմավարությամբ, ինչ մարտավարությամբ, ինչ ճանապարհային քարտեզով պետք է հասնենք այս խնդրի լուծմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հաշվարկված, մտածված և հետևողական քայլեր: «Իհարկե, առաջին հերթին մեր խնդիրը պետք է լինի չխաթարել քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը և համոզված լինել, որ կայացրած որոշումների և որդեգրված քաղաքականությունների արդյունքում մենք չենք ունենալու այն նույն իրավիճակը, ինչ ունեցել ենք «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերությունների դեպքում, որոնց ճակատագիրը, որոնց հետ տեղի ունեցածը հսկայական հարված է հասցրել Հայաստանի քաղաքացիական ավիացիային և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնավստահությանը: Եվ սա պետք է խոստովանել: Բայց մյուս կողմից, մեր ռազմավարական նպատակը պետք է լինի հայկական ավիաընկերությունների գոյությունը, որոնք շուկայում լինեն մրցունակ և կարողանան մրցակցել իրար հետ և միջազգային իրենց մրցակիցների հետ: Դա մեզ համար աներկբա է: Մենք պետք է հաշվարկված, մտածված և հետևողական քայլերով ընթանանք դեպի այդ նպատակի իրագործումը: Ես համարում եմ, որ այսօրվա քննարկումը այդպիսի ճանապարհի մեկնարկն է»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգի նախագիծը: Փաստաթղթում ներառվելիք միջոցառումներն ու ծրագրերը հիմք կծառայեն քաղաքացիական ավիացիայի և վերաբերող ոլորտներում իրականացվող քաղաքականության մշակման, պետական մարմինների իրավասությունների, պատասխանատվության ոլորտների և գործառույթների հստակեցման, իրավական դաշտի բարեփոխման և կոնկրետ գործողությունների պլանի մշակման համար:

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու համապատասխան առաջարկությունները հայեցակագի նախագծի վերաբերյալ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ:

Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունն անցել է ջերմ մթնոլորտում և առանց որևիցե միջադեպի «ԱԿՈՒՆՔ»-ը 45 տարեկան է Դրամական պարգևից մինչև աշխատանք. «Չերամիզիա»-ն գեղարվեստի քոլեջի սաների համար հայտարարել է մրցույթ Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես «Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա». Գ.Ծառուկյանը՝ արաբ ներդրողների վերադարձի մասին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան օրվա առթիվ Ինչու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներ «Մեղմ շշուկով»․Լույս է տեսել Ազնավուրի հեղինակած գրքի հայերեն թարգմանությունը Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից.Ռուբեն Մելիքյան Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը. Էրդողան Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել «Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են «Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ «Սպորտը ինձ համար կենսակերպ է, ոչ թե բիզնես. Դրա մեջ մեծ դերակատարություն ունի հայրս». Լևոն Քոչարյան Աբրահամ Դանագյոզյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության եւ այցի նպատակի մասին Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան Past.am-ի հարցերին պատասխանելու համար Առողջապահության նախարարության մամլո խոսնակը երեք օր ուզեց ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի «Ավե Մարիա» ծրագրով մենահամերգը Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում Հավատում եմ պարոն Ծառուկյանին, ոչ թե Հայկ Մարությանին. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Չեմ մեղադրում այդ մարդկանց, բայց դեմ եմ երևույթին. Սոնա Շահգելդյան Կայացել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն ներկայացումը Գարի Քյոսայանի հեղինակային երաժշտությամբ Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից