«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. Բացառիկ տեսանյութ
Համացանցում են հայտնվել բացառիկ կադրեր «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության դեպքից:
Lurer.com-ի հրապարակած տեսանյութից երեւում է՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել: Կադրերից երեւում է, որ 4 հոգով տաղավարում նստած նարդի են խաղում կամ թղթախաղով են զբաղված, երբ մոտենում է մեկը եւ կրակոցներ արձակում:
Նշենք, որ երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել, և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել էր «օրենքով գող» Անդիկի դին: