Հայտնի են Էլվիս Փրեսլիի դերի գլխավոր հավակնորդները (լուսանկար)
One Direction խմբի մենակատար Հարի Սթայլսը և ամերիկացի դերասան Անսել Էլգորտը («Դիվերգենտ», «Աստղերն են մեղավոր») ռեժիսոր Բազ Լուրմանի կենսագրական ֆիլմում 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր երգիչ Էլվիս Փրեսլիի դերի գլխավոր հավակնորդներն են, հաղորդում է The Independent-ը:
The Hollywood Reporter-ի տվյալներով՝ «ռոքնռոլի արքայի» մասին կենսագրական ֆիլմի քասթինգին Էլգորտից ու Սթայլսից բացի մասնակցել են նաև Ահարոն Թեյլոր Ջոնսոնը, Օսթին Բաթլերը և Մայլս Թելլերը:
Հաղորդվում է, որ Էլվիս Փրեսլիի դերակատարին կընտրեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Ֆիլմում կնկարահանվի նաև օսկարակիր դերասան Թոմ Հենքսը, որը կմարմնավորի Էլվիս Փրեսլիի մենեջերին՝ Թոմ Փարքերին: