Բժիշկները շարունակում են պայքարել երիտասարդ աղջկա կյանքի համար․ Թորոսյան
«Այրվածքաբանական կենտրոնում գտնվող երիտասարդ աղջիկը վիրահատվել է։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Խոսքը վերաբերում է տուժածներից ամենածանր վիճակում հոսպիտալացված 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանին։ Նա Երասխ համայնքի բնակչուհի է, Արարատից՝ տատիկի տնից վերադառնալիս է եղել տուն։ Երկու քույր ունի, մեկ եղբայր։