Բողոքի նշան. քաղաքացիներն աղբ են բերել ու նետել քաղաքապետարանի մուտքի մոտ (վիդեո)
Մի շարք քաղաքացիներ այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի Արշակունյաց փողոցից աղբ են բերել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ հանձնելու քաղաքապետարանին:
Երեւանի ավագանու նախկին անդամ (Երկիր Ծիրանի) Սոնա Աղեկյանը տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի մոտ անցկացվող բողոքի ակցիայից։ Քաղաքացիներն աղբի տոպրակներ են նետում շենքի մուտքի մոտ՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով քաղաքի առջև ծառացած խնդրի վրա։
«Աղբը մենք տանում ենք քաղաքապետարան, որ հասկանան, որ ամեն օր մենք մաքրելու ենք մի հասցե, որտեղի բնակիչներից ստանում ենք ահազանգ եւ աղբը տանելու ենք իրենց: Մինչեւ հասկանան, որ Երեւանի աղբավայր չէ, Երեւանը մայրաքաղաք է»,-ասաց Աղեկյանը՝ նշելով, որ այսօր աղբը տեղափոխել են Արշակունյաց փողոցից: