Կգա, անձամբ իրենից կլսեք, խմբակցությունում ոչ մի խնդիր չկա. Գագիկ Ծառուկյանը՝ Տիգրան Ուրիխանյանի մասին
Արտառոց ոչ մի բան էլ չկա, ինքը տվյալ հարցին պատասխանել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցում ԱԺ նիստերին, արդյոք խմբակցության ներսում խնդիրներ կան։
«Երեւի այստեղ չէ, ինքը գործուղման է։ Ոչ մի խնդիր չկա, ինքը դրա բացատրությունը տվել ա, կգա, անձամբ իրենից կլսեք, թիմում, խմբակցությունում ոչ մի խնդիր չկա»,–նշեց Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ դադարեցնում է մասնագիտական լիազորությունները: Հետագայում նա պարզաբանել էր, որ խոսքը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին չէ, սակայն նա արդեն տեւական ժամանակ է՝ չի մասնակցում ԱԺ նիստերին։