Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական եւ փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների հետ: