Այսօր՝ 26 օգոստոսի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մենք ուզում ենք, որ մարդը իր աշխատանքով վաստակի իր լիմոնադը եւ հլա մի լիմոնադ էլ պետբյուջեին որպես հարկ վճարի. Փաշինյան

Լավ է, որ կան մարդիկ, որոնք որոշում են, որ Նոր տարուց առաջ 6 մլն դոլարի բրինձ, տոմատ, լիմոնադ գնել ու բաժանել մարդկանց, բայց շատ ավելի կարեւոր են մարդիկ, որոնք այդ 6 մլն դոլարով ստեղծում են այնպիսի կենտրոններ, ինչպիսին այս Սմարթ կենտրոնն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանում բրինձ ու լիմոնադ նվիրում են, սովորաբար, ինչ-որ բան հետ ստանալու համար՝ առաջիկա ընտրություններում ձայն, վճարովի հանրահավաքին մասնակցություն, տարբեր կարգի ծառայություններ:

«Հայաստանում տասնյակ այդպիսի 6 մլն դոլարներ են ծախսվել ձեզ հայտնի մարդկանց կողմից, բայց այդ մարդկանցից ոչ մեկն այս կենտրոնի կեսի չափ կենտրոն չի ստեղծել: Որովհետեւ այդ մարդկանց պետք է, որ այն երեխան ինքն իրեն, իր ապագային չհավատա, այլ հավատա մի հզոր, հարուստ, ջիպով օլիգարխի:

Իսկ այս կենտրոնները երեխաներին օգնում են, որ իրենք իրենց հավատան, իսկ դա նշանակում է, որ նրանք ընտրություններում չեն գնալու քվեարկեն այն մարդկանց օգտին, որոնց համար իրենց ասում են:

Սա է երկու մոդելների տարբերությունը: Մի մոդելը մարդուն գցում է կախվածության մեջ փսեւդո կամ իրական լիդերներից, իսկ երկրորդ մոդելը տալիս է գործելու, ստեղծագործելու ազատություն»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ այսօր էլ շատերի համար դժվար է դա ընդունել. «Շատերը հեղափոխությունը ընկալել են հետեւյալ կերպ. որ եթե նախկինում Նոր տարուց առաջ իրենց երկու շիշ լիմոնադ էին տալիս, հիմա պետք է տան 4 շիշ: Մենք ասում ենք՝ ոչ: Մենք ուզում ենք, որ մարդը իր արժանապատիվ աշխատանքով վաստակի իր լիմոնադը եւ հլա մի լիմոնադ էլ ինքը պետբյուջեին որպես հարկ վճարի»:

 

Նավթի գները նվազում են Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է նաեւ դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո. ԲՈԿ Արճիսի բնակիչների հետ հանդիպման էր եկել մարզպետը եւ հավաստիացրեց, որ այսօր բնակիչները ջուր կունենան. Ճանապարհը բացեցին 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով. Փաշինյան Վթար Վանք-Ստեփանակերտ ճանապարհին. Վարորդներից մեկի վիճակը ծանր է (ֆոտո) ՈՒՂԻՂ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի ասուլիսը «ՀԿԵ» ՓԲԸ-ի շուրջ հարուցված հերթական քրեական գործով խախտվում են տուժողի իրավունքները. փաստաբան Բակո Սահակյանը հանդիպել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ Կեւին Դե Բրույնեն սահմանել է Պրեմյեր լիգայի ռեկորդ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Արճիսցիները կրկին միջպետական ճանապարհ են փակել, կառավարությունից պահանջում են իրենց հարցը չձգձգել Հնագետները բացահայտում են Պրահայի ամրոցից առեղծվածային միջնադարյան կմախքի մանրամասները Գյումրիում ոստիկանը հեռացրեց բղավող տարեց կնոջը․ նա ցանկանում էր տեսնել Փաշինյանին Նիկոլից լավ դերասան աշխըրքի տակ չկա. բեմադրություն Գյումրիում «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ) «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների շուրջ ՈՒՂԻՂ.Գյումրին տոնում է քաղաքի օրը․ այնտեղ է նաեւ Նիկոլ Փաշինյանը Նորաշենիկում 3 օր առաջ բռնկված հրդեհը չի նահանջում․ 5-6 ակտիվ օջախ է հայտնաբերվել