Ողբերգական դեպք Լոռու մարզում. ժայռաբեկորների փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ, վնասվել են նաև ավտոմեքենաներ
Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Նեղոց գյուղի վարչական տարածքում հսկայական ժայռաբեկորների փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ 2 հոգի, գիտակցության չգալով, մահացել են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպք վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Նշված հատվածում երթևեկությունը ժամականավորապես դադարեցվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում