Այսօր՝ 17 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու․ ՄԻՊ

2017-2018 թվականների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում ֆիզիկական անձանց եկամտային հարկի վճարման պահանջներ ներկայացնելու վերաբերյալ։

Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսգրքով ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում էր համարվում`

անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի՝ տարվա ընթացքում երկրորդ եւ ավելի թվով օտարումը, եթե դրանց ձեռքբերումը եւ օտարումը տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում,

արտադրական, այլ առեւտրային եւ հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը։

Վերոնշյալ կարգավորման նպատակն էր հարկային պարտավորություն սահմանել բոլոր այն անձանց համար, ովքեր, փաստացի զբաղվելով շահույթ հետապնդող գործունեությամբ, հարկ վճարելու պարտականություն օրենքով չունեին: Սակայն նշված կարգավորումների պարագայում տուժել են այն անձինք, ովքեր գույքն օտարել են անձնական կարիքներից ելնելով, այսինքն շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդել։

Մարդու իրավունքների պաշտպանը 2018 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ էր կատարել ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում եկամտային հարկի վճարման պարտավորություն ունենալու խնդրին։ Մասնավորապես տարեկան հաղորդման մեջ Պաշտպանի կողմից առաջարկվել էր`

հարկային օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական համարվող գործունեության հասկացությունը վերաձեւակերպել եւ անձի կողմից անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի օտարումը որակել ձեռնարկատիրական միայն պարբերական բնույթ կրելու դեպքում,

հարկային օրենսգրքում բացառել ըստ գույքի նշանակության տեսակների հարկման նկատմամբ առկա տարբերակված մոտեցումը (արտադրական, այլ առեւտրային եւ հասարակական նշանակության գույք, ներառյալ` շենքեր, շինություններ (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողեր կամ գույք):

Նշված առաջարկներն հասցեագրվել են նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Պաշտպանը ողջունելի է համարում այն, որ ՀՀ կառավարության կողմից Ազգային  Ժողովին ներկայացված, այնուհետեւ Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառվել են անհրաժեշտ կարգավորումները։

Այսպիսով, այսուհետ ֆիզիկական անձանց պատկանող գույքի, ինչպես նաեւ հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումը չի համարվի ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում եւ եկամտային հարկի հարկման բազան որոշելիս ֆիզիկական անձանց կողմից նշված գույքի օտարումից ստացվող եկամուտները կհամարվեն նվազեցվող։

Հողամասի օտարումից ստացվող եկամուտները կհամարվեն նվազեցվող 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված օտարման գործարքների մասով։

Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա Մանուկյան Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ Առաքելյան Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ Կոստանյան Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ Բեգլարյան Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը