Այսօր՝ 12 դեկտեմբերի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նիկոլ Փաշինյանը և Հռոմի Սուրբ Աթոռի նվիրակը քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր`հուլիսի 17-ին, ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Վարչապետը, ողջունելով Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցչին կառավարությունում, բարձր է գնահատել նրա նշանակալի ջանքերը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստան-Վատիկան միջպետական համագործակցությունը հիմնված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, ինչի մասին է վկայում բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի և հանդիպումների դինամիկան: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է երկկողմ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջև կապերի զարգացումը: Կառավարության ղեկավարը խոսել է մեր երկրում տեղի ունեցող արմատական բարեփոխումների և գործընթացների մասին:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Վատիկանն առանձնահատուկ հարաբերություններ են ունեցել, որոնք մինչ օրս էլ արդյունավետ զարգանում են: Ժոզե Ավելինու Բետանկուրն ընդգծել է՝ ուրախ է գտնվել մեր երկրում՝ պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, և Սուրբ Աթոռի պատրաստակամությունը հայտնել՝ օժանդակել Հայաստանին զարգացման և առաջընթացի ճանապարհին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Վատիկան կապերի հետագա խորացման հեռանկարների շուրջ: Վարչապետը նշել է, որ Հայաստան-Վատիկան սերտ համագործակցությունը հիմնված է քրիստոնեական արժեհամակարգի և ընդհանուր պատմական ժառանգություն ունենալու փաստի վրա, և որպես առաջին քրիստոնյա երկիր՝ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Սուրբ Աթոռի հետ կապերին:

Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը երախատագիտություն է հայտնում Հռոմի Սրբազան Քահանայապետին և Վատիկանին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրանով իսկ միջազգային ճանաչման գործընթացում մեծ ներդրում ունենալու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր է հնարավոր ցեղասպանությունները և ոճրագործությունները կանխելու տեսանկյունից:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող իրավական խնդիրների մասին Կուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը․ ՀՔԾ ԱԺ-ն հատուկ ընթացակարգով քննարկում է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը «Փաստ». Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի Ավազակային հարձակումներ կատարած 4 քաղաքացին կալանավորվեցին. 2-ը՝ պայմանագրային զինծառայող են, 1-ն էլ տուժողի թոռը Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին. Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Թաթուլյանի ծննդյան արարողությունն անցել է ջերմ մթնոլորտում և առանց որևիցե միջադեպի «ԱԿՈՒՆՔ»-ը 45 տարեկան է Դրամական պարգևից մինչև աշխատանք. «Չերամիզիա»-ն գեղարվեստի քոլեջի սաների համար հայտարարել է մրցույթ Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես «Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա». Գ.Ծառուկյանը՝ արաբ ներդրողների վերադարձի մասին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան օրվա առթիվ Ինչու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներ «Մեղմ շշուկով»․Լույս է տեսել Ազնավուրի հեղինակած գրքի հայերեն թարգմանությունը Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից.Ռուբեն Մելիքյան Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը. Էրդողան Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել «Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են «Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ